Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան դարձյալ հրթիռներ է գործարկել

Հյուսիսային Կորեան գործարկել է փոքր հեռահարության մի քանի հրթիռ, որոնք ընկել են Ճապոնական ծովը, հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:

Դրանից որոշ ժամանակ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին՝ ի պատասխան Փխենյանի կողմից միջուկային գործարկման ու հրթիռի արձակման, հայտնում է BBC-ն:

Բանաձևը սահմանափակումներ է մտցնում Հյուսիսային Կորեայից մի շարք գունավոր մետաղների արտահանման վրա, ինչպես նաև պարտավորեցնում է երկրներին ստուգել բոլոր բեռները, որոնք ուղևորվում են երկիր՝ դրանցում արգելված ապրանքների ու տեխնոլոգիաների հայտնաբերումը բացառելու նպատակով: Բացի այդ՝ «սև ցուցակում» են հայտնվել մի քանի հյուսիսկորեացիներ ու կազմակերպություններ:

Հյուսիսային Կորեան հրաժարվել է դադարեցնել իր միջուկային փորձարկումները, վերջինիս նկատմամբ պատժամիջոցները խստացնելու օգտին է քվեարկել նաև ԱՄՆ Կոնգրեսը:

Փխենյանը պնդում է, որ իր տիեզերական ծրագիրը կրում է խաղաղ բնույթ, սակայն ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հարավային Կորեան ու անգամ Չինաստանը կարծում են, որ դա ընդամենը քողարկում է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ միջմայրցամաքային զենք ստեղծելու մտադրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս