«Ո՞վ ասաց, դա չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաք է, Գյումրին շատ լավ քաղաք է». Շիրակի նորանշանակ մարզպետ

«Ո՛չ, ո՛չ, չեն պարտվելու, մեր ժողովրդի հետ ամեն ինչ կկատարենք»,- այս մասինն այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների նկատառմանը, թե Գյումրիում իշխանությունները միշտ պարտվում են: Դիտարկմանը, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է, մարզպետնայսպես արձագանքեց. «Ո՞վ ասաց: Դա չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաք է, Գյումրին շատ լավ քաղաք է, մեր ազգաբնակչության հետ մենք հաստատ շատ խնդիրնելու լուծելու ենք»: Նա նշեց, որ իշխանություններին Գյումրիում վստահում են և ժամանակ խնդրեց բոլոր հարցերին անդրադառնալու համար:

Դիտարմանը, որ 2017թ. ընտրություններ են տեղի ունենալու և հարցին՝ արդյոք դրանից հետո ինքը կմնա՞ մարզպետի պաշտոնում, թե՞ կարճ ժամկետով մարզպետ կլինի, Հովսեփ Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, այդպիսի բան չկա: Դուք գիտեք, որ համագործակցությունն անժամկետ է, անժամկետ համագործակցություն է, ես վստահ եմ, որ 2017թ. շատ ավելի լավ կլինի»:

Նա ասաց, որ շատ լավ պատկերացնում է, թե մարզպետարանում ինչ ծառայություն է իրականացվում, յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող պաշտպանված է օրենսդրությամբ, նրանք, ովքեր կաշխատեն օրենսդրության շրջանակում, խնդիր չեն ունենա, իսկ ովքեր չեն բավարարի պայմաններին, հրաժեշտ կտան աշխատանքին:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս