Բաժիններ՝

Միխայիլ Գորբաչովը դուետ է երգել Անդրեյ Մակարևիչի հետ իր ծննդյան 85-ամյակին

LifeNews-ը հայտնում է, որ կառավարական համարանիշներով ավտոմեքենաների մեծ խցանում էր առաջացել երեկ Մոսկվայի Radisson հյուրանոցի մոտ, որի երկրորդ հարկում նշվել է ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի ծննդյան 85-ամյակը:

Քաղաքական գործչի ծննդյան տարեդարձին մասնակցել է ավելի քան 150 հյուր՝ քաղաքական գործիչներից մինչև արտիստներ:

Տոնակատարության երաժշտական մասն ապահովել է Անդրեյ Մակարևիչը: «Ժամանակի մեքենա» խմբի վոկալիստը կիթառի ուղեկցությամբ Գորբաչովի հետ երգել է Կլավդիա Շուլժենկոյի «Հին նամակներ» երգը: Նրանց միկրոֆոնը պահել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը:

Քաղաքական գործչին շնորհավորելու են եկել Կոնստանտին Էռնստը, «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովն ու քաղաքական գործչի ընկերներն ու մտերիմները:

https://www.youtube.com/watch?v=njCQgUpjp3Y

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս