Քննարկվում է նաև մի քանի դեսպանների փոփոխության հարցը. «Հայկական Ժամանակ»

Իշխանության վերին օղակներում շարունակվում են կադրային փոփոխությունների շուրջ քննարկումները։ «Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, կադրային տեղաշարժի հետևանքով այս պահին քննարկվում է նաև մի քանի դեսպանների փոփոխության հարցը։  «Երեկ գրել էինք, որ նախատեսվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին նշանակել Քուվեյթում ՀՀ դեսպան։ Ըստ մեր տեղեկությունների, Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն էլ կնշանակվի Հունաստանում ՀՀ դեսպան։ Այս պահին Հունաստանում ՀՀ դեսպանը Գագիկ Ղալաչյանն է ու դեռ հստակ չէ վերոնշյալ կոմբինացիան իրականացնելու դեպքում որտեղ կհայտնվի Ղալաչյանը։ Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ վերին օղակներում զուգահեռաբար քննարկվում է նաև ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին ԿԲ «գործուղելու» տարբերակը։ Այնուամենայնիվ, առավել իրատեսական է համարվում ՎՊ-ում Իշխան Զաքարյանին Վաչե Գաբրիելյանով փոխարինելու տարբերակը։ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումնեոի նախարարի պաշտոնում Գաբրիելյանի փոխարեն, ինչպես գրել էինք, քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նշանակելու տարբերակը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս