Բաղդադում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 18 մարդ, 40-ն ստացել են վնասվածքներ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությունում աղբյուրին:
Ըստ նրա՝ այս փոփոխություններով ժողովրդի գերակշիռ մասը ներկայացված չի լինելու ապագա խորհրդարանում. «Մենք՝ մեծամասնությունս, ունենալու ենք կայուն փոքրամասնության կարգավիճակ, որովհետև համապատասխան քաղաքական ռեսուրսները չունենք, որպեսզի կայուն մեծամասնություն ձևավորենք»:
Մեծ Բրիտանիան առաջարկել է Թուրքիային 400 մլն եվրո՝ Սիրիայից եկող ներգաղթյալների հոսքը զսպելու համար, հայտնում է The Guardian-ը:
Նվազագույնը 7 նորածնի դի է հայտնաբերվել Գերմանիայի հարավային Վալլենֆելս քաղաքի մասնավոր տներից մեկում, հայտնում է տեղի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Գործող Սահմանադրությունից իշխանության ճյուղերի բաժանումը կատարելապես բացակայում է, և մենք դա տեսնում ենք: Եթե չլինեին այլ հանգամանքներ, ապա միայն այս հանգամանքի համար այդ Սահմանադրությունը պետք է փոխվեր: Բայց ի՞նչ ունենք մենք առաջարկվող նախագծում: Արդյոք ունե՞նք իշխանության ճյուղերի տարանջատում: Ես դա չեմ տեսնում առաջարկվող տարբերակում: Իմ գնահատականը եղել և մնում է այն, որ առաջարկվող տարբերակով Բաղրամյան 26-ի ամենազորեղ աթոռը պարզապես տեղափոխվում է այլ հասցե, և ոչ ավելին»:
Չեխիան քրդերին 6 հազար ինքնաձիգ ու փամփուշտներ կմատակարարի ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին, տեղեկացնում է TASS-ը:
«Փաստ է, նոր իրավիճակ է, նոր քաղաքականություն, դրանից բխող նոր հարաբերություններով, և բոլոր երկրների հետ հարաբերությունների վրա դա անդրադառնում է»:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կիևում ձերբակալել է ծայրահեղական «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման ղեկավարներից մեկին, հայտնում է LifeNews-ը:
«Լռությունը հազար դարդին դարման է, այդ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ճիշտ կլիներ հենց սա խորհուրդ տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե չի բացառվում, որ կգա մի պահ, երբ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կոմպրոմիսային լուծման շրջանակներում կհանձնվեն Ադրբեջանին՝ նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Ռուսաստանը պատրաստ է ամենասերտ համագործակցությանը լիբանանյան իշխանությունների հետ ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դեմ:
«Շատերն ասում են, թե ի՞նչ է՝ որ նախագահը կդառնա վարչապետ կամ ԱԺ նախագահ և կունենա նույն լիազորությունները, ինչ ունի այսօր: Ես անեմ ամենապարզ համեմատություն. վերջին 20 տարիների ընթացքում չեմ հիշում գործող որևէ նախագահի հաշվետվություն իր գործունեության մասին։ Այսօր գործող Սահմանադրությունը չի պարտադրում ղեկավարող քաղաքական ուժին հաշվետվություն ներկայացնել պառլամենտին կամ ժողովրդին, թե իր ծրագրային դրույթներից ո՞րն է իրականացրել, ինչպե՞ս ու ի՞նչ արդյունք է ստացել։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել։
«Եթե մեկ համակարգ մեկ անձի կողմից է ձևավորվում, դուք էլ լինեիք, օբյեկտիվ լիենլը շատ դժվար կլիներ ձեզ համար». ՀՀԿ-ական պատգամավորը՝ ՀՀ արդարադատության համակարգի մասին
Իրանի միանգամից մի քանի շրջան պատուհասել են ջրհեղեղները, որոն հետևանքով մահացել է նվազագույնը 15 մարդ:
Ամերիկացի զինվորականները 99%-ով վստահ են, որ ԴԱԻՇ-ի դահիճներից մեկը՝ Մուհամմեդ Էմվազին, ով ավելի շատ հայտնի էր որպես «Ջիհադի Ջոն», ոչնչացվել է ավիահարվածների հետևանքով, հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Քրդական զինված խմբավորումները մտել են Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաք, Twitter-ում հայտնել է Քրդստանի անվտանգության շրջանային խորհուրդը:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հրապարակված հակահայկական զեկույցին՝ Ա. Կարապետյանը նշեց, որ մեծ քաղաքանության մեջ չի կարելի որևէ մանրուք աչքաթող անել
Թուրք զինծառայող է սպանվել Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների հետ բախումների ժամանակ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով զինվորական աղբյուրներին:
Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչի կառավարությունը վայր է դրել լիազորությունները: Ինչպես հայտնում է TASS-ը, համաձայն Սահմանադրության կանոնների, Կոպաչը հրաժարականի մասին հայտարարել է Լեհաստանի նոր Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) նիստի ժամանակ, որը ձևավորվել է հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Քարոզչության շրջանում ցանկացած քաղաքական ուժ պետք է ձգտի առավելագույնս օգտագործել անվճար ուղիղ եթերի հնարավորությունը՝ չխորանալով ժանրային առանձնահատկությունների եւ կազմակերպիչների մոտիվացիաների մեջ: Իսկ ընդհանուր պատճառն այն է, որ մեր քաղաքական մշակույթը «մենախոսական» է:
Խմբերից մեկն այս պահին Ուշիում է (Արագածոտնի մարզ)։ Ինչպես երևում է, ռեալիթի շոուի մասնակիցները հաճելին օգտակարի հետ են համատեղում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:
«Արդյոք սա չի՞ նշանակում, որ ընդդիմությունը հնարավորություն է ստանում ազդել քաղաքական մեծամասնության որոշումների վրա: Իմ պատկերացմամբ՝ մենք պետք է նաև հստակ հասկանանք՝ ոչ ասելով՝ ինչի՞ն ենք նախապատվութուն տալիս: Եթե ընդդիմությունը բավականին ազդեցիկ է, կարող է հանրությանը տանել բոյկոտի, հնարավոր մարտի 1-երի, եկեք միասին ասենք՝ «այո», ու 2017 թվականին վերցրեք իշխանությունը՝ առանց մարտի 1-ի»:
Շուրջ 300 հնագիտական հուշարձան է ոչնչացվել Սիրիայում քաղաքացիական պատերազմն սկսվելուց ի վեր, հայտարարել է Սիրիայի հնությունների ու թանգարանների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը Figaro-ին տված հարցազրույցում:
Արդեն մեկնարկել է հայկական հեռուստաեթերում ու քարոզարշավի ձևաչափում ոչ ստանդարտ «Այո եւ Ոչ» հեռուստանախագիծը: Սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական ու հասարակական գործիչներ մեկնել են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում եւ քաղաքներում: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝ հարավայիններում:
Ֆրանսիական հեղինակավոր Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը նոր ծաղրանկար է հրապարակել Սինայում կործանված ռուսական A321 ինքնաթիռի թեմայով, հայտնում է LifeNews-ը:
Եգիպտոսում կործանված A321-ի հետաքննության մոտ հայտնվել է ժամանակաչափով սարք: Այդ մասին, հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին, պատմել է ամերիկյան FoxNews հեռուստաալիքը:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները հայտարարել են, որ կանգնած են Բեյրութի հարավային արվարձաններից մեկում երեկ տեղի ունեցած 2 պայթյունների հետևում, որի հետևանքով սպանվել էր 37 մարդ, ավելի քան 180-ն ստացել էին վնասվածքներ:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում, որոնց գլխավոր նպատակը եղել է ԴԱԻՇ-ի զինյալներից մեկը՝ «Ջիհադի Ջոնը»: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Պենտագոնին:
Եվրամիությունը պետք է կյանքի կոչի իր միգրացիոն քաղաքականության սկզբունքները, վերականգնի արտաքին սահմանների հսկողությունը, հակառակ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի Շենգենյան համաձայնագրի ճակատագիրը: