
Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանին ու Իրանին դասել է ԱՄՆ-ի գլոբալ սպառնալիքների թվին

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը Ռուսաստանին դասել է գլոբալ ռազմավարական սպառնալիքների առաջին ցանկում ԱՄՆ Սենատում սպառազինությունների կոմիտեի նիստի իր ելույթի ժամանակ, որտեղ քննարկվել է 2017թ. պաշտպանական բյուջեն:
Քարտերը թվարկել է ԱՄՆ-ի 5 գլոբալ ռազմավարական սպառնալիքները՝ Ռուսաստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Իրան և ահաբեկչություն: Այդ մարտահրավերներով է ղեկավարվում ԱՄՆ պաշտպանության նախարարը բյուջեի պլանավորման ու կազմման ժամանակ, ասվում է Պեմտագոնի մամուլի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, Քարտերը Ռուսաստանին ու Չինաստանին անվանել է «մրցակիցներ, որոնց մոտ զարգացած են ու շարունակում են զարգացնել զինվորական համակարգերը, որոնք ուղղված են որոշ ոլորտներում ԱՄՆ-ի գերազանցության դեմ»:
«Այսօրվա իրավիճակը անվտանգության ոլորտում շատ է տարբերվում նրանից, ինչ եղել է վերջին 25 տարում: Այն պահանջում է նոր ներդրումներ ու գործողություններ»,- հայտարարել է Քարտերը սենատորներին:
Պենտագոնից հայտնել են, որ նոր բազային բյուջեի համար պահանջվում է 523,9-582,7 միլիարդ դոլար, որից 58,8 մլրդ դոլարը՝ օտարերկրյա օպերացիաների ֆինանսավորման համար: