«Մենք մեր հավանական գործընկերներին, այդ թվում՝ նաև ՀԱԿ-ին, չենք քննադատում և մեղադրում համակարգի ներսում պայքարելու համար: Չեմ կարծում՝ պարոն Զուրաբյանը չի ճանաչում սրանց, չի ճանաչում համակարգը ու չգիտի՝ ինչ արդյունք կարող է ստանալ: Այսինքն՝ համակարգի մեջ դու կարող ես պայքարել նվազագույն հնարավորի համար: Մարդիկ պայքարում են ու ճիշտ են անում: Մենք ասում ենք՝ խնդրեմ, պայքարեք խորհրդարանում: Բայց չէ՞ որ կա դրան զուգահեռ ճանապարհը, որ քաղաքական ուժերի մոբիլիզացիայի արդյունքում կարելի է ժողովրդին ոտքի հանել ու այս ճանապարհն էլ փորձել»:
Գործակալությունը նաև շեշտում է, որ Հայաստանի տնտեսական աճի համար հավելյալ ռիսկեր է ստեղծում նաև աշխարհաքաղաքական իրավիճակը` պայմանավորված, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 22-25-ը կայցելի Մոսկվա: Ինչպես նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում, Քերին հանդիպումներ կունենա ռուս պաշտոնատար անձանց հետ:
Կանադան Ուկրաինայի պատճառով ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ցուցակը: Ցուցակը համալրել են «Իժմաշը», «Տեխնոպրոմէքսպորտը», «Մոսոբլբանկը», «Տեխմաշ» կոնցեռնը ու այլ ձեռնարկություններ, հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Ստեֆան Դիոնը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Բելգիային ու Ֆրանսիային փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին կալանավորելու առիթով: Այս մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցելությունը Ռուսաստան կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
ԵՄ ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանի ջանքերը կառավարման թափանցիկության, հանրային ոլորտի զարգացման, միգրացիայի կառավարման, ահաբեկչության դեմ պայքարի ու սահմանների վերասկողության ոլորտներում և պատրաստակամություն են հայտնել շարունակելու և խորացնելու համագործակցությունը:
Մի քանի րոպե առաջ Ստամբուլի Nişantaşı շրջանում ևս մեկ պայթյուն է որոտացել, հայտնում է Yeni Akit թերթը: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ստամբուլի կենտրոնում՝ Տաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցներից մեկում՝ Իստիկլալում, այսօր առավոտյան պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է AP-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Ահաբեկիչ Սալահ Աբդեսլամը, որին Բելգիայում անվանում են «թիվ մեկ թշնամի», վիրավորվել է ու կալանավորվել երեկ Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում տեղի ունեցած հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ, հայտնում է CNN-ը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել է 62 մարդ:
«Ինձ համար մեծ պատիվ էր 15 տարիների ընթացքում հանձնախմբի կառավարման խորհրդի և անձնակազմի հետ աշխատելը, այդ թվում և Րաֆֆիի հետ»,- նշել է Խաչիկյանը:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինն անվանել է FlyDubai ավիաընկերության «Բոինգ» ինքնաթիռի FZ-981 չվերթի կործանման երկու հիմնական վարկածները, հայտնում է LifeNews-ը:
ՀԱԿ-ը հերթական անգամ իշխանությունների հետ թաքուն բանակցելու և ինչ-որ հարցերում համաձայնության հասնելու ձևաչափ է ստեղծում՝ 4+4+4, որտեղ 4– ական ներկայացուցիչներ կունենան իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Պանամայում Զիկա հիվանդության ախտանշաններով ախտահարված երեխա է լույս աշխարհ եկել, հայտնել են պանամացի բժիշկները, տեղեկացնում է BBC-ն: Երեխան ծնվել է գլխուղեղի ախտահարմամր:
Փաշինյանը ստիպված էր նույն բառապաշարով նրանց կարգի հրավիրել: Գագիկ Մելիքյանը մեր թղթակցին հայտնել էր, որ խմբակցությունում երկու ՀՀԿ-ականների պահվածքը կքննարկեն եւ համապատասխան գնահատական կտան:
Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 19-ին, տեղական ժամանակով ժամը 04.42-ին Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանի տարածքում Բոինգ 737-800 ինքնաթիռը № 981 չվերթն իրականացնելիս կործանվել է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովին անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Դոնի Ռոստովում կործանված Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռի զոհերի հարազատներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Flydubai-ի գլխավոր տնօրեն Գայս Ալ-Գայսը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ ու իր ցավակցություններն է հայտնել այս գիշեր Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին:
Այս գիշեր Դոնի Ռոստովի օդանավակայանում աղետի ենթարկված Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռում գտնվել է Ուկրաինայի 3 քաղաքացի: Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է այդ տեղեկությունը: ՀՀ ԱԻՆ-ը, հղում կատարելով ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթապահի օգնականին, հայտնել է, որ զոհերի թվում հայեր չկան:
LifeNews-ը հրապարակում է այս գիշեր Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռի անձնակազմի անդամների լուսանկարները:
Հալեպում երեկ կեսօրից հետո հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել:
Ֆրանսիայի սպիրտային խմիչքների արտահանողների դաշնության տվյալներով՝ երկրում վաճառվող վիսկիի գրեթե 90 տոկոսը ներկրվում է Շոտլանդիայից: Սակայն այդ խմիչքի բարձր պահանջարի կապակցությամբ ոգելից խմիչքների տեղացի արտադրողները մտադիր են վերակողմնորոշել արտադրությունը: «15 տարվա ընթացքում աշխարհւմ լավագույնը կդառնա Ֆրանսիայի վիսկին: Մենք կկարողանանք այլեւս չպատճենել շոտլանդացիներին եւ կհաստատենք իսկական ֆրանսիական ոճը»,- վստահ են փորձագետները:
«Ոչ թե պետք է, այլ ՀՀ նախագահը պարտավոր է բարձրացնել Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցը ՌԴ-ի առջև, լինելով ՀԱՊԿ անդամ, նրանք բոլորը պարտավոր են բարձրացնել։ Իսկ ուրիշ ինչպե՞ս։ Ռազմավարական գործընկերն իր գործընկերոջ հակառակորդին տրամադրում է հարձակողական զինամթերք, մենք չենք կարող այս հարցը բարձրացնել, դա նրանք պետք է անեն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2015 թվականի արտահանման ծավալները զգալիորեն աճել են՝ հասնելով 214.4 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչը կազմում է ծրագրային ապահովման և ծառայություններ ոլորտի (առանց ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունների) ընդհանուր եկամտի 50 տոկոսը: Արտահանման շուկայում շարունակում են գերիշխել օտարերկրյա ընկերությունները, որոնց՝ արտահանման գծով մասնաբաժինը կազմում է 76 տոկոս:
Վարուժան Ավետիսյանը նամակները փոխանցեց ԵՄ անվտանգության աշխատակցին՝ խնդրելով, որ դրանք փոխանցի դեսպանին: Իսկ նամակները փոխանցելուց հետո նա հայտարարեց, որ հավաք-երթը պաշտոնապես ավարտվել է, և իրենք վերադառնում են Ազատության հրապարակ, իսկ ովքեր չեն ցանկանում գնալ այնտեղ, կարող են զբաղվել իրենց առօրյայով:
Նիկոլ Փաշինյանը «կեղծ օրակարգ է փաթաթում»: Նման կերպ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բնորոշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իրեն ուղղված նամակ-առաջարկը, որով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միջնորդել է «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպման համար ձևավորվող թվով 28 ընտրատեղամասերում (25-րդ ընտրատարածք) ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց:
«Հարգելի Վարուժան Ավետիսյան, դուք ներկայացրել եք լիազոր մարմնին՝ քաղաքապատերանին այլ երթուղի, կխնդրեմ, որ դուք օգտվեք այն իրավունքից, որը լիազոր մարմինն ի գիտություն է ընդունել՝ Հյուսիասային պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամրիյան-Մաշտոցի պողոտա, այնուհետև՝ Ազատության հրապարակ երթուղիով, իսկ դուք հակառակը՝ հայտարարեցիք, որ այլ երթուղիով եք գնում՝ Բաղրամյան-Դեմիրճյան-Պռոշյան պողոտայով»:
«Մեզ աստվածատուր տրված է մի իրավունք, որից իրավունք չունենք հրաժարվել, որովհետև, ըստ էության, այդ իրավունքով է մարդը՝ մարդ, և այդ իրավունքը ընտրելու իրավունքն է, որը մեր բոլոր տեսակի իրավունքների հիմքն է: Ըստ էության նորանկախ Հայատանի աքիլեսյան գարշապարը եղավ ու մինչև հիմա մնում է ընտրական համակարգը»,- Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2016 թվականի հունիսի երկրորդ կեսին հնարավոր է այցելի Հայաստան: Այս մասին Վատիկանի ռադիոյի թողարկման ժամանակ հայտարարել է Սուրբ Աթոռի լրատվական ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Նա նշել է, որ այցի կազմակերպումը քննարկման փուլում է, և պապի կողմից հաստատված հստակ ծրագիր դեռևս չկա. այդուհանդերձ, դիտարկվում է հունիսի երկրորդ կեսին այցելելու տարբերակը: