Դավիթ Հարությունյանը ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն անարդյունավետ է համարում

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը անարդյունավետ է համարում ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումը: Ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին, Դավիթ Հարությունյանը նման առաջարկ անողներին կոչ արեց մանրամասն ուսումնասիր ել ու հասկանալ, թե որքանով է դա արդյունավետ քայլ: «Այդ տարբերակը մենք քննարկել ենք նաև նախորդ ընտրական օրենսգրքի ժամանակ: Մենք այն ժամանակ էլ քննարկել ու հասկացել ենք, որ ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումը որևէ արդյունք չի տալու: Դրա համար մենք առաջարկեցինք, որ ցանկացած վստահված անձ կամ դիտորդ կարող է տեսանկարահանել այն, ինչը խնդրահարույց է համարում»,- նշեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ բոլոր ընտրատեղամասերում միասնական համակարգով տեսախցիկների տեղադրումը բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել: «Պատկերացրեք տեղամասերից մեկում գիծը խափանվում է կամ ընտրողը կանգնում է տեսախցիկի առջև ու որոշ ժամանակ չի հեռանում: Այս ամենը շատ կասկածների տեղիք է տալու: Դրա համար եմ ասում, լավագույն լուծումը կլինի, եթե պահպանենք գործողը, որ վստահված անձինք և դիտորդները կարող են տեսանկարահանել այն, ինչ ցանկանում են»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս