ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է զգալի կրճատի ՆԱՏՕ-ի վրա արվող ծախսերը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի իրավական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի խմբի ներկայացուցիչներին, ինչպես նաև մի շարք այլ կոնգրեսականների և սենատորների ներկայացրել է 2017թ. ԱՄՆ կողմից տրամադրվող արտաքին օգնության շրջանակներում ամերիկահայ համայնքի առաջնահերթությունները:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ առաջին պայթյունի ձայնը լսելի է եղել տերմինալի մուտքից 200 մետր հեռավորության վրա, երկրորդ պայթյունը՝ ավելի մեծ ուժգնությամբ, որոտացել է հենց տերմինալի շենքում, հայտնում է LifeNews-ը:
Ահաբեկչությանը հակազդելու անսպասելի մարզումներ են անցկացվել Արևմտյան ռազմական շրջանի զորամասերում ու միավորումներում, որոնք տեղակայված են Մերձմոսկվայի չորս կայազորների տարածքում։
ANA (All Nippon Airways) ավիաընկերության համակարգչային համակարգում խափանումը Ճապոնիայի տասնյակ օդանավակայաններում մարտի 22-ին հանգեցրել է 87 ներքին ավիաչվերթի չեղյալ հայտարարման:
Մահացել է Intel կորպորացիայի հիմնադիր Էնդրյու Գրոուվը: Այս մասին տեղեկությունը հրապարակված է կորպորացիայի կայքում:
YouТube վիդեոհոսթինգում հրապարակվել է տեսագրություն, որտեղ երևում են Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի վերջին վայրկյանները, որը կործանվել էր շաբաթ օրը Դոնի Ռոստովի օդանավակայանում:
«Ադրբեջանը փորձում է «դուրս թռչել այրվող գնացքից», և պատահական չէ, որ Բաքուն առաջինն աջակցեց Կասպրչիկի նախաձեռնությանը: Ադրբեջանը հասկանում է, որ այս ամենից կերոսինի հոտ է գալիս, իրավիճակը կտրուկ կերպով փոխվում է ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիան անսպասելիորեն անդունդն է գլորվում, Ադրբեջանը հայտնվել է Ռուսաստանի, Իրանի և խորտակվող Թուրքիայի միջև»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը
«Հասկանալի է՝ մի երկիրը դաշնակից է, մյուսը՝ գործընկեր, և՛ այնտեղ, և՛ այստեղ խնդիրներ պետք չեն, բայց կա հակամարտություն, որի լուծումը ենթադրում է, որ մի կողմը պետք է զիջումների գնա մյուսին: Մոսկվան հիանալի հասկանում է, որ Հայաստանում վերջին տարիների իրադարձությունների ֆոնին հանրությունը դժգոհ է ՌԴ-ի հետ համագործակցությունից, և ՌԴ-ի համար կարևոր է հարթել կնճռոտ խնդիրները»:
Պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ մտադիր չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով և ձգտում է իրավիճակային փոփոխությունների հասնել՝ սահմանին լարվածություն ստեղծելու ճանապարհով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հայտարարությունից հետո Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այսօր Հրազդանի քաքաղապետ Արամ Դանիելյանի տարածած հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել:
Այսօր այցելել եմ Հրազդանի բոլոր 13 դպրոցներ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել դպրոցների տնօրենների հետ։
Ա. Բադալյանի խոսքով՝ հասկանալի է, որ Հայաստանում ստեղծվող ցանկացած ուժ պետք է հայտարարի, որ իր նպատակը Մարտի 1-ի գործի բացահայտումն է, և այլն: Սակայն իրականում, ըստ նրա՝ կուսակցությունը ստեղծվում է ոչ թե՝ նրա համար, որ այս կամ այն քրեական գործը բացահայտի, այլ՝ որպեսզի երկրի իրավիճակը կարողանան փոխել, իրենց գործողություններով ցույց տան, որ իրենք շարժվում են դեպի դրական, լուսավոր ապագան. «Կուսակցությունը Դատախազություն չէ, որ քրեական գործեր բացահայտի»:
«Մինչ պարզ կդառնա, թե ով է իրականում վանքը գնելու համար մի քանի միլիոն վճարելու պատրաստ այդ մեծահարուստը, տարաբնույթ քննարկումներ կծավալվեն, սակայն պետք է հիշել, որ վերջին անգամ վերոհիշյալ հարցի հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել դեռևս 2012թ. սկզբին, երբ նախագահ էր Սաակաշվիլին, ով այդ ժամանակ հայտարարեց, որ վրացական կողմը աշխատանքներ է սկսել Երուսաղեմի Խաչի վանքը վրաց եկեղեցուն վերադարձնելու ուղղությամբ»,-գրել է վրացագետը:
«Առավել քան տարօրինակ է այն, որ երկրի ղեկավարը բացահայտորեն դեմ է արտահայտվում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնք ուղղված են մարդկային կյանքեր փրկելուն»:
Թուրք ուժայինների ու քուրդ աշխարհազորայինների հակամարտությունը Թուրքիայի հարավարևելյան շրջաններում թեժանում է, գրում է Politico թերթը: Տեղացիները, որոնք հեռացել էին Դիարբեքիրից, որը ոչ պաշտոնապես համարվում է թուրքական Քրդստանի մայրաքաղաքը, չեն կարողանում ճանաչել քաղաքի փողոցները, որտեղ երբևէ ապրել են՝ նեղ փողոցները լի են փլատակներով, իսկ վառված բնակելի տներից ծուխ է բարձրանում:
«Քրդական աշխատավորական» կուսակցության ներկայացուցիչները Թուրքիայի հարավարևելյան Նուսայբին քաղաքում պայթեցրել են զինվորականներով զրահամեքենա, ինչի հետևանքով 3 զինծառայող սպանվել է, 1 ոստիկան մահացել է քաղաքում ականապատ ռումբի վնասազերծման ժամանակ, հայտնում է IHA գործակալությունը:
Բելգիայի իշխանությունները պարզել են անցած տարի Փարիզում ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչների համախոհներից մեկի ինքնությունը, հայտնում է APF-ն՝ հղում կատարելով Բելգիայի դատախազությանը:
«Այո, իհարկե, արդեն որոշակի հրավերք կա իշխանության կողմից ինչ-որ կազմակերպություններին, բայց դա ամենևին ոչ մի հարց չի լուծում, նախնական պայման չկա, ասենք, եթե հրավիրվել են 10 կազմակերպություն, դա ոչ մի պարտավորություն չի առաջացնում, որ դրանցից մեկը պետք է ընտրվի»:
Google կորպորացիան պատրաստվում է ընդլայնել Համացանցից օգտվելու Կուբայի հնարավորությունները, ինչպես նաեւ կղզում կտեղադրի Wi-Fi-ին անլար մուտքի լրացուցիչ կետեր: Այդ մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Թուրքիայում (Կոնիա) շարունակվում են TURAZ Sahini-2016 համատեղ տակտիկական զորավարժությունները, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Ռուսաստանը, չնայած հայտարարությանը, թե Սիրիայից դուրս է բերում իր Ռազմատիեզերական զորքերի հիմնական խմբաքանակը, շարունակում է ավելացնել իր ակտիվությունը Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայում:
Էր-Ռամադի քաղաքի մոտ իրաքցի զինվորականները հայտարարել են ԴԱԻՇ-ի առաջնորդներից Ումար աշ-Շիշանիի (Թարխան Բատիրաշվիլի) մարմնի հայտնաբերման մասին, որին խմբավորման անդամներն անվանում էին «պաշտպանության նախարար»: Այս մասին հայտնել է Alsumaria հեռուստաալիքը:
Մախաչկալայում սպանվել է լեզգիական «Սադվալ» ազգային շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը, հայտնում է TASS-ը:
Հայտարարության հեղինակները նաև ընդգծել են, որ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությամբ կշարունակեն աշխատել հակամարտող կողմերի հետ խնդրի կարգավորման տարրերի շուրջ` նվազեցնելու բռնության ռիսկերը և իրականացնելու ծրագրեր, որոնք կնպաստեն ժողովուրդների միջև անմիջական շփմանը:
Դիտարկմանը, թե շատ կոնկրետ մեղադրանքի մասին է խոսքը՝ մարտի մեկի դեպքերի, Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Արտգործնախարարին մեղադրել Հայաստանի ներքին կյանքի որևէ գործընթացի մեջ, առնվազն պետք է եսիմինչ լինել»:
Տեղեկությունների համաձայն՝ գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով ջրով են ծածկվել Բաքվի մի շարք փողոցներ:
Թուրքիայում Բելգիայի դեսպանը ԱԳՆ է կանչվել՝ կապված անցած շաբաթ Բրյուսելում ի պաշտպանություն «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) կազմակերպված ակցիայի հետ, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ ծովային հետևակների ստորաբաժանումը ուղևորվել է Իրաք, որպեսզի աջակցություն ցուցաբերի ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղող միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Զինված ուժերում աղբյուրին:
Տեսահսկման սարքերի տվյալները, որոնք ստացել է ոստիկանությունը Ստամբուլի ահաբեկչության վայրից, վկայում են, որ մահապարտ-ահաբեկիչը հարձակումը պլանավորել էր իսրայելցի զբոսաշրջիկների դեմ՝ հետևելով նրանց այն պահից ի վեր, երբ վերջիններս դուրս են եկել իրենց հյուրանոցից, հայտնում է Haberturk պորտալը: