Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն կոչ է արել Զատկի և Նովրուզի տոների նախօրեին զերծ մնալ շփման գծում լարվածության աճից

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մարտի 17-ին մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱԿՀ-ի կայքէջից:

«Ես տեղեկություն եմ ստացել սահմանի երկայնքով վերջին զարգացումների մասին ու լսել նրանց մտավախությունները: Երկու կողմերն էլ ընդգծել են շփման գծի երկայնքին գյուղերի մոտ գտնվելը և որ քաղաքացիական բնակչությունը տառապում է կրակի դադարեցման ռեժիմի խախտումներից:

Զատկի և Նովրուզ բայրամի մոտալուտ տոներին ընդառաջ՝ կողմերին կոչ եմ անում խստորեն հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին համաձայնագրին և խուսափել որևէ գործողությունից շփման գծում կամ սահմանին, որը կարող է հանգեցնել լարվածության աճի:

Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից՝ տարածաշրջանի ժողովուրդներին մաղթելով լավագույնը՝ կապված առաջիկա տոների հետ»,- ասվում է ասվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031