
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները խաղաղ բնակիչների անձնագրերով փախչում են Ռաքքայից

Տեղի աղբյուրները Sputnik գործակալությանը հայտնում են ԴԱԻՇ-ի շարքերից զինյալների փախչելու դեպքերի մասին Էր-Ռաքքա քաղաքից, որը դե-ֆակտո համարվում է խմբավորման մայրաքաղաքը: Դեպքերը շատացել են այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական զորքերը և քրդական ջոկատներն սկսել են հարձակողական օպերացիան Պալմիրայի ուղղությամբ:
Քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ զինյալները ստուգում են տեղացիներին, մասնավորապես, նրանց անձնագրերը: Մի շարք դեպքերում նրանք խլում են բնակիչների փաստաթղթերը ու հետո դրանք օգտագործում քաղաքից որպես խաղաղ բնակիչներ փախչելու համար:
Ընդ որում՝ աղբյուրը հայտնել է, որ օրերս խմբավորումից հեռացել է նվազագույնը 10 զինյալ: