Միջադեպ ԱԺ-ում. «Դու որտե՞ղ էիր, որ մենք հերթագրվում էինք». Արամ Մանուկյանը լքեց նիստերի դահլիճը

Քիչ առաջ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ ընթացքող քննարկամ ժամանակ  միջադեպ տեղի ունեցավ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը դժգոհեց՝ ասելով, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նույնիսկ հարց տալու հերթագրումն է խախտում:

«Երբ այս պատգամավորները գրացվեցին, Ձեր պատգամավորները դահլիճում չէին, ընդամենը հերթագրման մեջ կեղծիք եք անում»,- հայտարարեց Ա. Մանուկյանը: Հ. Սահակյանը պարզաբանեց, որ իրենց օգնականները գրանցումը նաև թղթային են ուղարկել: «Այսինքն՝ սա դուք կեղծում եք, արդարարությունի՞ց եք խոսում»:

Դիմելով՝ ՀՀԿ-ակամ պատգամավոր Մարգարիտ Եսայանին, որին խոսքի հնարավորություն էին տվել՝ Ա. Մանուկյանն ասաց. «Դու որտե՞ղ էիր, որ մենք հերթագրվում էինք»:

«Ես այստեղ էի, որտե՞ղ էի,- ի պատասխան ասաց Մ. Եսայանը:

Կարդացեք նաև

Ա. Մանուկյանն էլ հայտարարեց, որ երբ Մ. Եսայանը եկավ, դահլիճում արդեն նստելու տեղ չկար:

«Եթե պարոն Մանուկյանին դա կօգնի, թող ինքը խոսի իմ փոխարեն»,- հայտարարեց Մ. Եսայանը:

Ա. Մանուկյանը շարունակում էր՝ «արդարությունից մի խոսեք»:

«Պարոն Մանուկյան, հերթականությամբ իմ մոտ գրանցված է, փաստաթուղթը կարող եմ տրամադրել ձեզ, այստեղ տենց բաներ մի արեք»,- փորձեց իրավիճակը հանգստացնել Հ. Սահակյանը, սակայն Ա. Մանուկյանը լքեց նիստերի դահլիճը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031