Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները «ռազբորկա» են սարքել նիստի ժամանակ

Վրաստանի խորհրդարանի նիստն այսօր աչքի է ընկել նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» և իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավորների նոր կռվով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Քաշքշուկն սկսվել է «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նուգզար Ցիկլաուրիի հայտարարությունից հետո, ով ասել է, որ իշխանությունները կրախի են մատնվել անօրինական գաղտնալսումների դեմ պայքարում: Այդ հայտարարությունը հարուցել է մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր Նուկրի Կանտարիայի դժգոհությունը:

Պատգամավորները որոշել են հարցերը լուծել հենց նիստերի դահլիճում՝ նստելով առանձին:

Ավելի ուշ Ցիկլաուրիի ու Կանտարիայի «ռազբորկան» վերաճել է այլ պատգամավորների հակամարտության, սակայն կռիվը չի շարունակվել մյուս խորհրդարանականների միջամտությունից հետո:

Վրաստանի խորհրդարանի նախորդ նիստում ևս կռվել էին «Միացյալ ազգային շարժում» և իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031