
Սարոյանի «Մարդկային կատակերգության» հիման վրա Մեգ Ռայանի նկարահանած ֆիլմը մրցանակի է արժանացել

Հոլիվուդյան դերասանուհի Մեգ Ռայանը ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» ստեղծագործության հիման վրա նկարահանած ֆիլմի համար կարժանանա մրցանակի: Ինչպես հաղորդում է Howizon Weekly-ն, Ռայանի ռեժիսորական դեբյուտային ֆիլմը, որը ստացել է «Իթաքա» անվանումը, ներկայացվել է «Սոնոմա» միջազգային կինոփառատոնում:
Մարտի 31-ին կայանալիք միջոցառմանը Մեգ Ռայանը հայ գրողի ստեղծագործության հիման վրա նկարահանած ֆիլմի համար կարժանանա Sonoma Salute մրցանակին: Միջոցառումը կմեկնարկի «Իթաքա»-ի ցուցադրությամբ:
Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Գլխավոր հերոսը 14-ամյա Հոմեր Մակաուլեյն է, ում ավագ եղբայրը՝ Մարկուսը, գնացել է պատերազմ՝ ընտանիքին (այրիացած մորը, ավագ քրոջն ու 4-ամյա եղբորը) թողնելով Հոմերի խնամքի ներքո:
Ֆիլմի նկարահանման գաղափարը Ռայանի մոտ ծագել է գիրքը կարդալու ընթացքում, երբ նա ամուսնալուծվում էր, իսկ որդին, ով ևս նկարահանվել է ֆիլմում, 8 տարեկան էր: «Ես շարունակ մտածում էի՝ արդյոք նրա հետ ամեն բան կարգին է լինելու: Ես գտա այ ս գիրքը, և դա այնքան շատ բաների մասին էր… Դրանում այնքան հիանալի գաղափարներ կային»,- պատմել է Մեգ Ռայանը:
«Իթաքա» ֆիլմը կինովարձույթ է դուրս եկել 2015 թվականի հոկտեմբերի 23-ին: Դրանում խաղում են Մեգ Ռայանը, նրա որդին՝ Ջեք Քուեյդը, Թոմ Հենքսը, Սեմ Շեփարդը: