Եվրամիության ղեկավարները պայմանավորվել են համատեղ համաձայնեցված դիրքորոշում ունենալ միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում, որը ներկայացնելու են Թուրքիային, տեղեկացրել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Եթե ցուցակները չհրապարակվեն, ավելի խայտառակ ընտրություններ են լինելու»: Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը նախավերջին և վերջին հանդիպումների ժամանակ կողմ է եղել, որ հրապարկվեն ցուցակները, օրինակ, Մեծ Բրիտանիայում դրանք հրապարակվում են. «Խաբկանք է, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է եղել ընտրած քաղաքացիների ցուցակի հրապարակմանը»:
ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը ողջունել է Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի առաջադրումը որպես «Ավրորա» մրցանակի հավակնորդ:
Հարցին՝ եթե տեսականորեն այդ միակը ՀԱԿ-ն է, ապա ինչպե՞ս են կեղծ ընդդիմադիրների հետ միավորվում, Զուրաբյանը պատասխանեց…
«Պարզ է, որ նա ուներ մերձավորարևելյան խաղացող դառնալու խնդիր, որը հետո կփորձեր փոխարկել Ուկրաինայում՝ իր հանդեպ գործողությունների հետ, դա էլ չհաջողվեց
Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ռուսաստանում, հատկապես Մոսկվայում ահաբեկչական սպառնալիքի մասին: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ուիլյամ Սթիվենսը:
ԴԱԻՇ-ի ծայրահեղականներն իրականացնում են քրիստոնյաների, եզդիների, շիա փոքրամասնությունների ցեղասպանություն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Բրիտանական The Economist ամսագիրը իր վեջին համարում հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին քննադատական հոդված:
Նա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից համաձայնությունը համեմատեց անցած դարի դեպքերի հետ
Եվրամիությունը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել:
Ըստ քաղաքագետի՝ այն, ինչ կատարվեց, կոչվում է ելքի ռազմավարություն
Ընտրական օրենսգրքի նախագծում ծուղակ չկա: Նման տեսակետ այսօր հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը
Նոտայի բովանդակությունը հանգում էր խնդրանքին, որ Ռուսաստանը, երբ մատակարարում է սպառազինություններ Հայաստանին, հաշվի առնի, որ այդ սպառազինությունները չպետք է հայտնվեն օկուպացված ադրբեջանական տարածքներում:
Ցանցահենները հրապարակել են տեսագրություն, որում հայտնել են նախագահական պաշտոնի հավակնորդի «իսկական» նպատակները՝ իրենց հայտարարությանը կցելով հղում Pastebin վեբ-հավելվածին, որտեղ նշված են ամերիկացի միլիարդատիրոջ հեռախոսահամարը եւ ապահովագրական վկայականի համարը, նշել է թերթը:
Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Ստալինիզմը չի մահացել, ստալինիզմը ողջ է նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում: Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, որոշ չափաբաժնով «ստալինիզմը» հատուկ է ցանկացած իշխանության, որովհետեւ դրա ներկայացուցիչների նպատակն է «մնալ աթոռներին», իսկ ինչեր են նրանք անում դրա համար՝ կախված է ոչ թե իշխանավորների «բարի» կամ «չար» լինելուց, այլ նրանից, թե ինչպիսին է քաղաքական համակարգը եւ հասարակությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին մարտի 17-ին Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպման ընթացքում ինքը հորդորել է ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմին՝ կատարել Մինսկի համաձայնություններով նախատեսված փուլերը:
ԱՄՆ-ը չի ճանաչում քրդական ինքնավարությունը, որը երեկ հռչակվել է Սիրիայի հյուսիսում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է «Ռոսբալտը»:
«Ժողովուրդ»-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին խնդրել էր մեկնաբանել «Հայկական վերածնունդ» հասարակական կազմակերպության Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի կառույցների ներկայացուցիչների կողմից այս տարվա մարտի 9-ին իրեն հասցեագրած նամակում բարձրացված խնդիրները:
Պարզվում է՝ «Ժառանգությունում» կրկին աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Օմբուդսմեն չդարձած Զարուհի Փոստանջյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում Հրազդանի ընտրություններում ՀԱԿ-ի և «Ժառանգության» պահվածքին, երբ վերջիններս հանձնաժողովներում իրենց տեղերը չեն տալիս «Քաղաքացիական պայմանագրին»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի նախընտրական արշավում Ռուսաստանի թեման դարձել է գլխավոր քննարկվող հարցերից մեկը:
Միջուկային ահաբեկչությունը ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն է, կարծում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմիլլերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պետքարտուղարության պաշտոնյան այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի սենատի լսումների ժամանակ: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում կանցկացվի միջուկային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովը:
Մեկ շաբաթ է, Սերժ Սարգսյանը վոյաժների մեջ է՝ Մոսկվա, Հունաստան, Կիպրոս, երեկ արդեն Բրյուսելում էր, որտեղ մասնակցում էր ԵԺԿ գագաթնաժողովին, իսկ մոտ օրերս կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթնաժողովին։
Ռուսաստանը կրկին զարմացրեց: Այս անգամ ոչ միայն՝ մեզ, այլև` բոլորին: Պուտինը հրամայեց օդուժը դուրս բերել Սիրիայից: Համարյա մեկ օր արևմտյան լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները չէին մեկնաբանում այս անսպասելի որոշումը:
Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Մահմուդ Էլդամատին հայտարարել է, որ ռադիոտեղորոշիչ սքանավորման օգնությամբ հաջողվել է պարզել, որ Թութանհամոնի դամբարանն ունի նվազագույնը երկու գաղտնի սենյակ, որտեղ գտնվում են մետաղական իրեր ու «օրգանական ծագման» առարկաներ:
«Միջնորդական ձևաչափի փոփոխման անհրաժեշտություն չկա։ Կա հակամարտության կարգավորման հարցում միջազգային միջնորդների մոտեցումների փոփոխման և լիարժեք, եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման, այսինքն` ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ ձևաչափի, անհրաժեշտություն»։
«Կարծում եմ, որ գազային բանակցությունները Հայաստանի համար դրական հետևանքներ կունենան, քանի որ գազի գինն էլ ավելի կնվազի Հայաստանի համար` պայմանավորված նավթի գներով: Իմ հաշվարկներով՝ այդ իջեցումը կկազմի մոտավորապես 15-20%, հաշվի առնելով նավթի գների անկումը»,- նշեց Սիմոնովը:
Ռուսաստանի նախագահի որոշումը` օդուժը աստիճանաբար հեռացնելու Սիրիայից, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս. բնականաբար միանշանակ չեն վերլուծումները. իրենց ձեւի մեջ իսկ հակոտնյա ընկալումներ կան որոշման նկատմամբ. որոշ կողմերի համար հանկարծակի, մյուսների համար ակնկալելի:
«Ռուսաստանը շարունակելու է պահպանել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ ՌԴ քաղաքականության հիմքն այս տարածաշրջանում դա է, որից բխում են մյուս քայլերը։ Անպայման չէ նույն զենքը, բայց ՌԴ-ն պահպանում է պարիտետը և երկու կողմերին համարժեք զինամթերք է վաճառում»։
«Միացյալ Թագավորության կառավարությունը հանձն է առել ողջ աշխարհում խթանել անվտանգությունը, զարգացումը և այնպիսի արժեքների տարածումը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը և այլն»,- այս մասին հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ Բրիտանիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող ծրագրերն ամփոփելու ժամանակ: