Ադրբեջանում կրճատվել է նավթի ու գազի արդյունահանումը

Ադրբեջանում արդյունաբերության ծավալը 2016թ. հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0,8%-ով ու կազմել 2,7 մլրդ մանաթ, ասվում է Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Տեղեկությունների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 6,9 մլն տոննա հում նավթ, իսկ բնական գազի արդյունահանումը կազմել է 3,2 մլրդ խմ:
2016թ. առաջին երկու ամիսներին երկրում արտադրվել է 6 867,4 հազար տոննա հում նավթ (ներառյալ՝ գազի կոնդենսանտ), ինչը 1,4%-ով քիչ է անցած տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ:

Արդյունքում՝ պատրաստի արտադրանքի պահուստը մարտի 1-ի դրությամբ կազմել է 323,9 հազար տոննա: Դրանցից 6 857,5 հազար տոննան բաժին է ընկել նավթին (-1,4%):

Տեսանյութեր

Լրահոս