Տիմչուկն ընդգծել է, որ այդ մեքենաները պատրաստվում են ուղարկել Դոնեցկ՝ «Նովոռուսիայի ռազմաօդային ուժերի» տեսքով:
Այս մասին հայտնում են ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները:
Օբաման կարծում է, որ Պորոշենկոյի այցը Սպիտակ տուն հանդիսանում է Պուտինին ուղղված յուրօրինակ ուղերձ, որը կփոխարինի հազարավոր բառերի, ինչպես անգլերենով, այնպես էլ ռուսերենով:
Մեծ Բրիտանիան Ամերիկայի համար բացառիկ գործընկեր և բարության ուժ է փոփոխվող աշխարհում:
Առաջին արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան:
Այդ համալիրները կտեղակայվեն Իրաքի ու Սիրիայի հետ Թուրքիայի սահմաններին, և նրան կպաշտպանեն այդ երկրներից հնարավոր օդային հարձակումներից ու բալիստիկ հրթիռների արձակումներից:
Խոսքը գնում է ներկայումս արդյունահանվող 200 միլիոն խորանարդ մետրը մինչև 2020 թվականը 30 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու մասին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է մի շարք ահաբեկչություններ իրականացնել Ավստրալիայի տարածքում:
Յարոշն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջով՝ այդպես արձագանքելով Գերագույն ռադայի կողմից Դոնբասի մի շարք շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին օրենքի ընդունմանը:
Փաստաթղթի հեղինակը Ներկայացուցիչների պալատի՝ սպառազինության հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովարդ Մակկեոնն է:
Այս մասին նշված է Կոսովոյի կառավարության կայքում:
Պատժամիջոցների նոր փաթեթն իրենում ներառելու է 19 կետ:
«Այս համակարգը Ռ. Քոչարյանի ստեղծած համակարգն է, որտեղ ինչ-որ տարրեր թուլացել են: Ռ. Քոչարյանը ստեղծեց կենտրոնաձիգ կոռուպցիոն համակարգ, որը որոշիչ դերակատարություն ունեցավ հետագա բոլոր գործընթացների համար: Իհարկե, մի բան պետք է ընդունել՝ Ռ.Քոչարյանի իշխանության տարիներն արտաքին կոնյունկտուրայի տեսանկյունից լավագույն շրջանն էր: Դրսից ֆինանսական հոսքը, ինչո՞ւ չէ, թե՛ նախկինում իրականացված բարեփոխումների, թե՛ արտաքին ու ներքին համեմատական կայունության, ու թե՛ նաև այդ ժամանակահատվածում ձևավորված կոռուպցիոն, սակայն արդյունավետ գործող համակարգը տվեցին որոշակի արդյունք»,- ասում է Բագրատ Ասատրյանը:
Հիմա ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտնվել են այնպիսի վիճակում, որ ստիպված են կամ հետևել ԲՀԿ-ի թելադրանքին ու սպասել, թե ո՞ւմ հրաժարականը կպահանջի Գագիկ Ծառուկյանը, կամ հրաժեշտ տալ քառյակ/եռյակին, այսինքն՝ հայտնվել լուսանցքում:
Հանրապետության Նախագահը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով:
Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Լսումներին մասնակցում էին օրենսդիր և գործադիր իշխանությունների, արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ՀՀ և ԼՂՀ ԿԸՀ նախագահներ Տիգրան Մուկուչյանը և Սրբուհի Արզումանյանը:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրի` Հարավային Կոսվկասին վերաբերող կետերում ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ: Այսօրվա քննարկմանն այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Այս մասին հայտարարել է գործարար Լևոն Հայրապետյանի շահերը ներկայացնող, փաստաբան Սամվել Կարախանյանը:
Մինչ Թուրքիան ճնշում էր գործադրում Ֆրանսիայի նախագահի վրա՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին չաջակցելու համար, այժմ ստիպված է պայքարել մեկ այլ երկրի՝ Հունաստանի դեմ, որը մի քանի օր առաջ օրենք ընդունեց՝ անօրինական համարելով ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը: Հունաստանը երրորդ երկիրն է Եվրոպայում՝ Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որը նման օրենք է ընդունում։ Շվեյցարական օրենքը, սակայն, քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (ՄԻԵԴ)՝ թուրք ամբաստանյալի խոսքի ազատության խախտման համար:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամլո քարտուղար Մոհամմադ Բաքեր Նոբահտը:
Գուլնարա Կարիմովան քանիցս հայտարարել է իր անմեղության մասին:
«Սերժ Սարգսյանի որոշումը` մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, տպավորիչ էր: Հինգ տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Հայաստանը ցույց տվեց, որ նա պարզապես անվտանգության սպառող չէ, նա իր ավանդն է բերում տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը: Ավելի քան 100 զինծառայողներից կազմված խաղաղապահ ուժերի մասնակցությունը ցույց է տալիս, որ փոքրիկ Հայաստանը ռազմավարական մեծ խնդիրներ է լուծում»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Այս մասին նշված է Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Աշխարհահռչակ շանսոնյեն, խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, ասել է, թե աշխատում է ինքնուրույն՝ առանց նախագահին հարցնելու, թե ինչ պետք է անել, բայց հետո հայտնում է իր կատարած քայլերի մասին: Որպես օրինակ նա նշել է, որ Թուրքիայի դեսպանի հետ իր տեսակցության մասին նախապես չի տեղեկացրել Սերժ Սարգսյանին, քանի որ կարող են իրեն ասել, թե պետք չէ դա անել, մինչդեռ ինքը ուզում է ազատ լինել իր քայլերում: Միևնույն ժամանակ՝ նա հայտարարել է, որ ինքը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի և չի ուզում ունենալ:
Հատկանշական է, որ Երևանը Լեհաստանի նորանշանակ փոխարտգործնախարարի արտերկրյա այցելության առաջին վայրն էր: Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել «Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության վերաբերյալ»:
Կողմերը նաև պլանավորում են սահմանային գոտում կառուցել 1000 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայան:
Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում սպառնալիք են բոլորի համար: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով այսօր կազմակերպված քննարկմանը նման հայտարարություն արեց Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն:
Ագրեսիվ բովանդակությամբ այդ նամակում Անդերս Բրեյվիկն իր հորը՝ պաշտոնաթող դիվանագետ Յենսին, անվանում է վախկոտ և թուլամորթ:
Կարիմովայի լուսանկարները մամուլում տարածել է Լոնդոնում նրա ներկայացուցիչ Լոսկլի Ռայանը: