Թրամփն ու Զելենսկին կարող են հանդիպել հաջորդ շաբաթ Ֆրանսիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովի շրջանակում. Reuters
Երեքշաբթի օրը տեղի կունենա «Մեծ յոթնյակի» առաջնորդների աշխատանքային հանդիպումը, որին կմասնակցեն ԱՄՆ առաջնորդը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Թրամփի և Զելենսկու միջև առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ։
Մի քանի օր առաջ Մակրոնը հայտարարել էր, որ G7-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել Կիև։ Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ եվրոպացի առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ ցանկանում են համոզել Թրամփին՝ աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության նոր բանակցությունների գաղափարին։
Էվիանում կայանալիք G7-ի գագաթնաժողովը, Politico-ի տվյալներով, պետք է անցկացվեր հունիսի 14-ից 16-ը, սակայն այնուհետև այն մեկ օրով առաջ է տեղափոխվել։ Պարբերականի տեղեկություններով՝ դա արվել է, որպեսզի հանդիպումը չհամընկնի UFC-ի մրցաշարի հետ, որը նախատեսված է Սպիտակ տան մարգագետնում հունիսի 14-ին՝ Դոնալդ Թրամփի 80-ամյակի պատվին։

