Բաժիններ՝

Սանկտ Պետերբերգում սպանվել է հայտնի լրագրող Դմիտրի Ցիլիկինը

Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում հայտնաբերվել է 54-ամյա լրագրող Դմիտրի Ցիլիկինի դին, հայտնում է «Ֆոնտանկա.ռու»-ն:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը մահացել է ավելի քան երկու օր առաջ: Նրա մարմնի վրա առկա են դանակի բազմաթիվ հարվածներ:
Վերջին անգամ նա հարազատների հետ կապվել է Ռիգա կատարած ծառայողական գործուղումից հետո՝ անցած շաբաթ: Դեպքի վայրում աշխատում են քաղաքի Կալինինսկի շրջանի իրավապահները:

Դմիտրի Ցիլիկինը 1990-ականներին գրել է «Час Пик» թերթում, աշխատել է РТР և «Հինգերորդ ալիք» հեռուստաալիքներում և «Էխո Պետերբուրգա» ռադիոկայանում:
2000-ականներին լրագրողը տպագրվել է բազմաթիվ պարբերականներում, այդ թվում՝ «Վեդոմոստիում», «Կոմերսանտում», «Ռոսբալտում», Vogue-ում և Elle-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930