Բաժիններ՝

Բրյուսելի օդանավակայանն այսօրվանից մասնակի կվերսկսի աշխատանքը

Մեծ շաբաթ առաջ ահաբեկչական հարձակումից տուժած Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանը պատրաստ է մասնակի վերականգնել աշխատանքը, հայտարարել է օդանավակայանի ղեկավարությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Օդանավակայանը, սակայն, կկարողանա չվերթեր ընդունել և ուղարկել ուրբաթ օրը՝ երեկոյան ժամերին, ասվում է հայտարարության մեջ:
«Զավենտեմը» փակվել էր մարտի 22-ին, երբ երկու մահապարտ ահաբեկիչները գործի էին դրել պայթուցիկ սարքը թռիչքների սրահում:

Բրյուսելի միջազգային օդանավակայանի ղեկավար Առնո Ֆեյսթի խոսքով՝ տրանսպորտային հանգույցը կսկսի աշխատանքը իր հզորությունների միայն 20%-ով: Նրա խոսքով՝ ամիսներ են հարկավոր, որպեսզի օդանավակայանը վերադառնա իր նախկին հզորությանը:

Օդանավակայանը դեռ կարող է սպասարկել ժամում 800 ուղևորից ոչ ավելիի, որոնք թռիչքներ կկատարեն Բրյուսելից: Դա անհամենատ քիչ է նախորդ ծավալից, որը կազմում էր մոտ 5000 մարդ 1 ժամում:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին տեղի ունեցած պայթյունները խլել են 35 մարդու կյանք, ավելի քան 250 մարդ ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս