![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում պայթյունի հետևանքով 2 երեխա է սպանվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/shtap-turqia.jpg)
2 երեխա է սպանվել Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք քաղաքի Ջիզրե քաղաքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով, հայտնում է DHA գործակալությունը:
4-ամյա տղան ու 6-ամյա աղջիկը փողոցում հայտնաբերված ռումբը խաղալիք էին համարել: Պայթյունի հետևանքով երեխաները մահացու վնասվածքներ են ստացել:
Տղան մահացել է շտապօգնության մեքենայում, աղջիկը՝ հիվանդանոցում:
Ավելի վաղ Ջիզրեում Թուրքիան անցկացնում էր հակաահաբեկչական օպերացիա ընդդեմ «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալների: