Բաժիններ՝

Բելգիան համաձայնել է. Սալահ Աբդեսլամին կարտահանձնեն Ֆրանսիա

Բրյուսելի դատարանը վճռել է Ֆրանսիա արտահանձնել 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին, հայտնում է Euronews-ը:
Հիշեցնենք, որ 26-ամյա Ֆրանսիայի քաղաքացին ձերբակալվել էր մարտի 18-ին Բրյուսելի Մոլենբեկ շրջանում անցկացված հատուկ օպերացիայի ժամանակ:

Ոստիկանների հետ հրաձգության ժամանակ նա վիրավորվել էր ու տեղափոխվել հիվանդանոց:

«Նա պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի արդարադատության հետ ու ցանկանում է, որ իրեն հանձնեն ֆրանսիական իշխանություններին»,- հայտարարել է Աբդեսլամի փաստաբան Սվեն Մարին, ով այցելել էր վերջինիս Բրյուսեի խիստ ռեժիմի բանտում:

Համարվում է, որ Աբդեսլամը ահաբեկչական խմբի միակ ողջ մնացած անդամն է, որը հարձակումներ էր իրականացրել Փարիզում, ինչին զոհ էր դարձել 130 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի