Դամասկոսում դպրոցին ու հիվանդանոցին հասցված ավիահարվածների հետևանքով կան տասնյակ զոհեր
Վաշինգտոնն իր վրդովմունք է հայտնել՝ կապված Դամասկոսի արվարձանում գտնվող դպրոցին ու հիվանդանոցին հասցված ավիահարվածների առնչությամբ: Հաղորդվում է, որ մարտի 31-ին Դեյր ալ-Ասաֆիրին հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել է ավելի քան 20 մարդ, ևս 10 մարդ վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է BBC-ն:
«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք ցանկացած հարձակում, որն ուղղված է խաղաղ բնակիչների դեմ, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Թե ով է իրականացրել ռմբակոծությունները, դեռ պարզ չէ: Քաղաքը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո:
ԱՄՆ գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Սիրիայի իշխանություններն իրենց վրա պարտականություն են վերցրել՝ համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի՝ ավիահարվածներ չհասցնել քաղաքացիական օբյեկտներին: