Փաշինյանը հրավիրում է աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին՝ միանալ ՀՀ կառավարության կադրային բանկին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր նախաձեռնության մասին՝ ուղղված աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտների ներգրավմանը ՀՀ կառավարությանը կադրային բանկում։

Հրավերը վերաբերում է այն անձանց, ովքեր կրթություն են ստացել աշխարհի լավագույն 200 համալսարաններից մեկում՝ ըստ QS World University Rankings, Times Higher Education (THE) կամ Academic Ranking of World Universities (ARWU, Shanghai Ranking) միջազգային վարկանիշների և պատրաստ են աշխատել ՀՀ պետական համակարգում։

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) և առավելագույնը մեկ էջանոց մոտիվացիոն նամակը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Դիմումների ընդունման առաջին փուլը կտևի 2026 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը։ Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, իսկ կադրային բանկում ընդգրկված մասնակիցներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կառաջարկվի համապատասխան աշխատանք պետական կառավարման համակարգում։

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը և ներգրավել միջազգային կրթություն ստացած մասնագետների՝ Հայաստանի զարգացման գործընթացներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930