Բաժիններ՝

37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դիտարկում է կարիերան շարունակելու նոր տարբերակներ։ 37-ամյա ֆուտբոլիստն իր գործակալ Պինի Զահավիի հետ մեկնել է ԱՄՆ՝ բանակցություններ վարելու նպատակով։

​հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ` այնտեղ ֆուտբոլիստի ներկայացուցիչը կբանակցի MLS-ը ներկայացնող «Չիկագո Ֆայեր» ակումբի հետ։ Լևանդովսկիին հնարավորություն է ընձեռվել ինքնուրույն ընտրելու պայմանագրի կնքման ժամկետը՝ երկու կամ երեք տարի։

​Աղբյուրի համաձայն՝ լեհ ֆուտբոլիստը հնարավոր տեղափոխության վերաբերյալ դեռևս որևէ մեկին վերջնական խոստում չի տվել։ Հիշեցնենք, որ հունիսի 30-ին սպառվում է Լևանդովսկիի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական «Բարսելոնայի» հետ։

​Նախորդ մրցաշրջանում հարձակվողը կատալոնացիների կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930