Ի տարբերություն Հարություն Քուշկյանի՝ Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին Լեռնային Ղարաբաղի իշխանություններից կողմից նախարար նշանակվելու առաջարկ չի եղել:
«Որոշում է ընդունվել ոչ միայն դադարեցնել ԱՊՀ-ում նախագահությունը, այլեւ ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց սկսել»,-հայտարարել է Պարուբինը:
«Ես շատ եմ շփվում ադրբեջանցի լրագրողների հետ, որոնք հոգեխանգարմունք ունեն Ղարաբաղի թեմայի հետ կապված և շատ կոշտ են տրամադրված Հայաստանի հանդեպ, քննարկման այլ թեմա չունեն: Հասկանալի է, որ նրանց ավելի անհանգստացնում են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները և հակամարտության սրման դեպքում ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցությունը:
Վերջին օրերին հայաստանյան քաղաքական լեքսիկոնում կրկին ակտուալ է դարձել «առնետավազք» արտահայտությունը՝ Հայաստանի քաղաքական համակարգի աղճատմանը, դեգրադացմանը նպաստած ամենաարատավոր երևույթը:
Ադրբեջանը հանդես է գալիս Ուկրաինայում կայունության շուտափույթ հաստատման օգտին եւ պաշտպանում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը:
Հայ Ազգային Կոնգրեսը, լինելով ժողովրդների ինքնորոշման սկզբունքի կողմնակից, այն դիտարկելով որպես կայուն եւ երկարաժամկետ խաղաղության ու ժողովրդավարության կարեւորագույն երաշխիք, արձանագրում է, որ, անկախ այն պայմաններից, որոնցում անցել է Ղրիմի ճակատագիրը որոշող հանրաքվեն, տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն, որի արդյունքները պիտի հաշվի առնվեն ցանկացած լուծման պարագայում:
Նախագծի հեղինակը ազգայնական «Սվոբոդա» խմբակացության պատգամավոր Օլեգ Պանկեւիչն է: Առայժմ նախագծի բովանդակությունը չի հրապարակվում:
Այսօրվա այն մթնոլորտում, երբ անկախությամբ քաղաքական գործիչ դարձած նախկին կոմսոմոլները Ռուսաստանի անունը լսելիս հալյուցինացիաների մեջ են ընկնում, իսկ Արցախի ազատագրմանը մասնակցած այլ գեներալներ, ինչպես, օրինակ, Նորատ Տեր-Գրիգորյանցը, հայտարարում են, թե՝ «Ղարաբաղը ևս պետք է միանա Ռուսաստանին, քանի որ ռուսական տարածք է», Մանվել Գրիգորյանը ոչ թե սովորական հայրենասերին, այլ պետական գործչին վայել դիրքորոշում է արտահայտում:
«Ես վերադարձել եմ` այդ բառի բոլոր իմաստներով: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին եւ պայքարեցին, կարակեցում եմ նրանց, ովքեր չսպասեցին», – Twitter- իր միկրոբլոգում գրել է նախկին վարչապետը:
Կառավարության անվստահության կամ ամբողջական իշխանափոխության շուրջ ոչ իշխանական ուժերի քայլերը, քաղաքագետը գնահատեց որպես ցանկություններ, ապա նշեց. «Խոսակցություն է ցանկությունների մասին, դե հիմա ես էլ շատ բան եմ ուզում, ուզում եմ թռչել առանց ինքնաթիռի՝ թևերով, բայց չեմ կարող, չէ՞»:
Ըստ Էդվարդ Սանդոյանի՝ ամեն ինչ նորմալ է, համագործակցությունը չէր դադարեցվել, և ԵՄ կողմից վստահությունը խարխլվելու առիթ չկա:
Պետությունների ղեկավարները նաև քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի Նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և ընդգծել համանախագահների համատեղ ջանքերի կարևորությունը՝ միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը:
Կուտակայինի դեմ մարտի 22-ին կայանալիք հավաք-երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի ելույթին դեմ են արտահայտվել խորհրդարանական «Ժառանգություն» եւ «ՀՅԴ» խմբակցությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը չեն ցանկանում, որ «Դեմ եմ»-ի կազմակերպած հավաքին ելույթ ունենան պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանը:
ՌԴ-ի տրանսպորտի նախարարությունը դիտարկում է նաև Կերչի նեղուցի տակով ստորջրյա թունելի կառուցման հնարավորությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին: Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ:
Փաստաթղթերի դիտարկումը տեղի է ունենալու վաղը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի սպառնալիքը, թե հակադարձելու է Սիրիայում, ով կհանդգնի վնասել Օսմանյան կայսրության հիմնադիր, Օսման առաջինի պապ` Սուլեյման շահի դամբարանը, թուրքական կառավարության երկերեսանության վերջին դրսևորումն է:
Գայդուկին ձերբակալել այն բանից հետո, ինչ Սևաստոպոլում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը գրավել են ռուսամետ ակտիվիստները:
ԵԱՀԿ Մինսկի խմմբի համանախագահները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրենց հերթական հանդիպումներն անցկացնելու են մարտի 23-25-ին, Հաագայում:
Ասկերովը մանրամասնել է, որ Ժիրինովսկին «այդ կոչմանն արժանացել է» նրա համար, որ կանոնավորապես վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իր ժողովրդի հասցեին:
«Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում «Յենի Մուսավաթ», «Ազադլըղ» և «Բիզիմ Յոլ» թերթերի մեկնաբան Թոֆիք Յաղուբլուին 5 տարով ազատազրկելու մասին դատավճիռը:
«Պատերազմում հարազատներ, եղբայրներ եւ ընկերներ եմ կորցրել, կողմնակից եմ, որ Արցախը անկախ լինի՝ անկախ պետություն կամ ՀՀ կազմում: Ըստ էության, նույն բանն է, ես համարում եմ, որ Հայաստանն ու Արցախը մի ամբողջություն են. Հայաստանը դա անունն է, Արցախը՝ ազգանունը, կամ էլ՝ հակառակը: Եվ չեմ կարող կողմնակից լինել, որ այլ որեւէ պետության կազմում ընդգրկվի Արցախը կամ Հայաստանը»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կազմում կարող է ընդգրկվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի մինչ 20 ռազմանավ ու նավ:
armlur.am-ը գրում է. Սուրեն Սուրենյանցը փոշմանել է իր արարքների համար և ներողություն է խնդրում Սամվել Ալեքսանյանից և Ռոբերտ Ահարոնյանից:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները:
Պետության համար կարևորը ոչ թե միտքն է, այլ բազուկը: Մարդը Հայաստանում ոչ թե նպատակ է, այլ միջոց: Կրթության նախարարությունը դա ցանկանում է սերմանել հենց դպրոցից, որպեսզի հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի մտածել մարդ-մտածող դառնալու մասին:
Թուրք ժողովրդի 60 տոկոսից ավելին հավատում է կոռուպցիայի մասին վերջին մեղադրանքներին:
Իր շուրթերով շրջանառության մեջ են դրվում ամենաանհեթեթ գաղափարները` ռեակցիան որսալու համար, դա իր ֆունկցիան է, իր առաքելությունը: 1991 թվականից, երբ Ժիրինովսկուն հանձնարարվեց ստեղծել Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը` ԿԳԲ-ի գրասենյակներում, այն օրվանից նա բոլոր փայլուն կատարում է այդ առաքելությունը` բոլոր իշխանությունների օրոք: Պետք է զգույշ լինել, այսինքն` մի կողմից էլ դա լավ է, որ նա բարձրաձայում է հարցեր, որ ապագայում կարող են մեզ հրամցնել: Այդ առումով` ճիշտ կլինի այդ մասին ավելի շատ խոսել, քննարկել: