Ղրիմում ձերբակալել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարին. աղբյուր
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ղրիմում այսօր ձերբակալել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկին: Այս մասին «Ղրիմինֆորմ» գործակալությանը հայտնել է Ղրիմի դատախազությունում նրա աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Գայդուկը հրաման է տվել զենք կիրառել խաղաղ քաղաքացիների նկատմամբ: Ներկայումս հայտնի չէ, թե արդյոք քրեական գործ կհարուցե՞ն նրա նկատմամբ, թե՞ ոչ: Գերատեսչությունում ընդգծել են, որ հրամանատարին ձերբակալել են ժամանակավորապես, քանի որ իրավապահները «հարցեր ունեն նրան»:
Սևաստոպոլյան ForPost պորտալն իր հերթին հայտնել է, որ Գայդուկին Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի շենքում ձերբակալել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցները: Գայդուկին ձերբակալել այն բանից հետո, ինչ Սևաստոպոլում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը գրավել են ռուսամետ ակտիվիստները: