Երիտասարդները հայտնեցին, որ չորս ուժերը դեմ են, որ Սէֆիլյանը հանրահավաքում խոսի. news.am
Կուտակայինի դեմ մարտի 22-ին կայանալիք հավաք-երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի ելույթին դեմ են արտահայտվել խորհրդարանական «Ժառանգություն» եւ «ՀՅԴ» խմբակցությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը չեն ցանկանում, որ «Դեմ եմ»-ի կազմակերպած հավաքին ելույթ ունենան պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանը:
«Նախախորհրդարանին «Դեմ եմ»-ը հրավիրել է ելույթ ունենալու եւ խնդրել, որ խոսի Ժիրայր Սէֆիլյանը: Մենք էլ համաձայնվել էինք, սակայն ԱԺ-ում կայացած նիստից հետո երիտասարդները հայտնեցին, որ չորս ուժերը դեմ են, որ Սէֆիլյանը խոսի: Ինչքան էլ տարօրինակ է, դեմ են արտահայտվել «Ժառանգությունն» ու «ՀՅԴ»-ն»,- ասել է նա՝ նշելով, որ սա առաջին դեպքը չէ. հունվարի 18-ի հանրահավաքից առաջ էլ էին «Դեմ եմ»-ի անդամները հրաժարվել իրենց հրավերից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: