
Էրդողանի վարկանիշը երկու տարում 60 տոկոսից նվազել է մինչև 39-ի. զեկույց

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին երկու դեսպաններ Էրիկ Էդեմանն ու Մորտոն Աբրամովիչը մարտի 17-ին ներկայացրած իրենց զեկույցում անդրադարձել են առաջիկա ընտրություններին ու թուրքական բանակում Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների մասնաբաժնի մասին:
Զեկույցի ամենաուշագրավ բաժիններից մեկն այն է, որ Թուրքիայի զինված ուժերում գնդապետների 10 տոկոսը և կապիտանների 40 տոկոսը գյուլենականներ են: Զեկույցում նշված է, որ թուրք ժողովրդի 60 տոկոսից ավելին հավատում է կոռուպցիայի մասին վերջին մեղադրանքներին, իսկ Էրդողանի վարկանիշը նվազել է մինչև 39 տոկոսի, մինչդեռ երկու տարի առաջ այն կազմում էր ավելի քան 60 տոկոս:
Զեկույցում կանխատեսվում է, որ մարտի 30-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կհավաքի քվեների 40 տոկոսը, իսկ հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ)՝ 30 տոկոսը: