Եվրամիության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները կքննարկվեն որոշակի ժամկետում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները: Մասնավորապես, հաստատվել է նշված համաձայնագրի շրջանակում ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը, համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը, համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի մոնիթորինգն իրականացնելու և ծագող խնդիրները քննարկելու նպատակով միգրացիոն պետական ծառայության պետի ղեկավարությամբ ստեղծվել միջգերատեսչական խումբ:

Նույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է քննարկել Եվրամիության անդամ պետության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ, երրորդ պետության քաղաքացիների հետընդունման կամ տարանցման դիմումները և սահմանված ժամկետում` 2 աշխատանքային օրից մինչև 12 օրացուցային օրը պատասխանել դրանց: Հայաստանի` տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է Եվրամիության հետ միգրացիայի ոլորտի հարաբերությունների սերտացմանը:
2005թ. մայիսին Բոլոնիայի հռչակագրի վավերացումից հետո Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերը միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցնելու պարտավորություն: Դրա իրականացմանն է ուղղված երկրի կրթության ոլորտի բարեփոխումը: Այսօրվա որոշմամբ կառավարությունն ակնկալում է նպաստել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գործունեության անկախությանը և այն համահունչ դարձնել միջազգային իրավական չափանիշներին:

Տեսանյութեր

Լրահոս