
Մանվել Գրիգորյան. Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ. ԳԱԼԱ

Վերջին շրջանում գնալով ավելի հաճախակի են տարբեր լրատվամիջոցներում հայտնվում կարծիքներ, թե հավանական տարբերակ է, որ Լեռնային Ղարաբաղը ընդգրկվի ՌԴ կազմում: ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով այս խոսակցություններին, նշել է.
«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ, մենք այլ պետությունների կազմում ընդգրկվելու խնդիր չունենք: Մեզ համար անկախությունը անուրանալի արժեք է»:
Մ. Գրիգորյանը նաեւ ասել է, որ ինքը պատերազմում ընկերներ ու հարազատներ է կորցրել, որ իրեն չի կարող անգամ թույլ տալ այլ բանի մասին մտածել:
«Պատերազմում հարազատներ, եղբայրներ եւ ընկերներ եմ կորցրել, կողմնակից եմ, որ Արցախը անկախ լինի՝ անկախ պետություն կամ ՀՀ կազմում: Ըստ էության, նույն բանն է, ես համարում եմ, որ Հայաստանն ու Արցախը մի ամբողջություն են. Հայաստանը դա անունն է, Արցախը՝ ազգանունը, կամ էլ՝ հակառակը: Եվ չեմ կարող կողմնակից լինել, որ այլ որեւէ պետության կազմում ընդգրկվի Արցախը կամ Հայաստանը»: