
Ռուսաստանը որոշել է յուրացնել Ուկրաինայի ռազմածովային ուժերի ռազմանավերի կեսը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այն ռազմանավերն ու նավերը, որոնք ներկայումս գտնվում են Ղրիմում, ձևականորեն նախ մտնելու են Ղրիմի «ինքնապաշտպանական ծովային ուժերի» կազմում, ապա՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կազմում:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կազմում կարող է ընդգրկվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի մինչ 20 ռազմանավ ու նավ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի՝ պաշտպանական հանձնաժողովի նախագահ, Սևծովյան նավատորմի նախկին հրամանատար, ծովակալ Վլադիմիր Կոմոեդովը:
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմածովաին ուժերի մարտական կազմում ընդգրկվել է մինչև 40 ռազմանավ, նավ և մոտորանավակ: Ներկայումս դրա մոտ կեսը գտնվում է Սևաստոպոլում ու Դոնուզլավում: