
Ադրբեջանը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին

Ադրբեջանը հանդես է գալիս Ուկրաինայում կայունության շուտափույթ հաստատման օգտին եւ պաշտպանում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է kavkaz-uzel-ը:
«Ուկրաինայում բոլոր հարցերին մենք շուտափույթ լուծում ենք ցանկանում: Ադրբեջանը հարգանքով է վերաբերվում բոլոր պետությունների տարածային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, քանի որ Ադրբեջանը բախվել է տարածքային ամբողջականության խախտման խնդրի հետ»,-հայտարարել է Մամեդյարովը Աֆղանստանի իր գործընկերոջ հետ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ:
Հաղորդվում է, որ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վերաբերյալ հայտարարություն են ընդունել: