Ի՞նչ վատ բան ենք արել. մենք մեր ուղին ենք ընտրել, ոչ մեկին վատություն չենք անում. Էդվարդ Սանդոյան

Օրերս Եվրախորհրդարանի նիստում Եվրամիությանը կոչ արվեց անհապաղ իրականացնել Հայաստանի վրա դրական ազդեցություն ունեցող քաղաքականությունները, օրինակ ազատ տեղաշարժի, էներգետիկայի, տրանսպորտի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ոլորտներում: Դրանից հետո ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հայտարարեց իրականացվող ծրագրերի շարունակականության և հետագա համագործակցության մասին:

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը 168.am-ի հետ գնահատելով ԵՄ-ՀՀ հարաբերությունների ջերմացման միտումը, նշեց, որ ամեն ինչ նորմալ է, համագործակցությունը չէր դադարեցվել, և ԵՄ կողմից վստահությունը խարխլվելու առիթ չկա:

«Դա մեզ էր թվում, մենք ինքներս մեզ համար բարդույթներ ենք ստեղծում միշտ: Նման բան չի եղել, առավել ևս նման պայմաններում, ես կարծում եմ, ԵՄ-ն ավելի ակտիվ կլինի: Ի՞նչ է եղել, ի՞նչ վատ բան ենք արել: Մենք մեր ուղին ենք ընտրել, գնում ենք, ոչ մեկին վատություն չենք անում: Մեծ քաղաքականության մեջ վստահության խարխլում չի լինում, դա անձնական, անհատական կարծիքներ են: Ամեն ինչ նորմալ կընթանա»,- նշեց Է.Սանդոյանը:

Տեսանյութեր

Լրահոս