Հայ Ազգային Կոնգրես. Տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն. ilur.am

iLur. Ինչպե՞ս եք վերաբերվում Ղրիմի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Լեւոն Զուրաբյան, ՀԱԿ փոխնախագահ. Հայ Ազգային Կոնգրեսը, լինելով ժողովրդների ինքնորոշման սկզբունքի կողմնակից, այն դիտարկելով որպես կայուն եւ երկարաժամկետ խաղաղության ու ժողովրդավարության կարեւորագույն երաշխիք, արձանագրում է, որ, անկախ այն պայմաններից, որոնցում անցել է Ղրիմի ճակատագիրը որոշող հանրաքվեն, տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն, որի արդյունքները պիտի հաշվի առնվեն ցանկացած լուծման պարագայում: Միեւնույն ժամանակ, Կոնգրեսը իր մտահոգությունն է հայտնում Ռուսաստանի եւ Ուկրայինայի միջեւ առաջացած հակամարտության կապակցությամբ, որը կարող է հաղթահարվել միմիայն երկու եղբայրական երկրների ժողովրդների եւ իշխանությունների երկխոսության միջոցով` միջազգային իրավունքի, ուժի չկիրառման, ժողովրդավարության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Կոնգրեսը նաեւ մտահոգված է վերջերս Ռուսաստանի եւ Արեւմուտքի` Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպական Միության միջեւ լարվածության աճի կապակցությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31