
Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից

Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ-ից, հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին, հաղորդում է korrespondent.net-ը:
«Որոշում է ընդունվել ոչ միայն դադարեցնել ԱՊՀ-ում նախագահությունը, այլեւ ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց սկսել»,-հայտարարել է Պարուբին:
Ավելի վաղ Կիեւը հայտարարել էր 2014թ. ԱՊՀ-ում հետագա նախագահությունը դադարեցնելու մասին: Նշվում է, որ չնայած Ուկրաինան եղել է ԱՊՀ հիմնադիրներից մեկը, սակայն չի վավերացրել ԱՊՀ կանոնադրությունը եւ դե յուրե ԱՊՀ մասնակից պետություն չի համարվում, սակայն ունի դիտորդի կարգավիճակ:
Հաղորդվում է, որ որոշում է ընդունվել նաեւ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու վերաբերյալ: