
Վլադիմիր Ժիրինովսկին հիվանդ ծաղրածու է. Զիյաֆեթ Ասկերով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն անվանել է «հիվանդ ծաղրածու»:
Ասկերովը մանրամասնել է, որ Ժիրինովսկին «այդ կոչմանն արժանացել է» նրա համար, որ կանոնավորապես վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իր ժողովրդի հասցեին:
Ասկերովը կարծում է, որ թեև Ժիրինովսկին արդեն տևական ժամանակ է և կանոնավորապես իրեն թույլ է տալիս Ադրբեջանի վերաբերյալ նման արտահայտություններ, այնուամենայնիվ, դրանք չեն ստանում արժանի գնահատական և չեն կանխվում:
Նշվում է, որ օրեր առաջ Ժիրինովսկին հայտարարել է, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի: