
Պուտինը կարգադրել է Կերչի նեղուցի վրա կառուցել երկու կամուրջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տրանսպորտի նախարարարությանը կարգադրել է կամուրջներ կառուցել Կերչի նեղուցի վրայով:
Կառավարության հետ խորհրդաժողովի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է Ղրիմը Ռուսաստանի մնացյալ մասի հետ կապել երկու կամրջով՝ ավտոմոբիլային ու երկաթուղային: ՌԴ-ի տրանսպորտի նախարարությունը դիտարկում է նաև Կերչի նեղուցի տակով ստորջրյա թունելի կառուցման հնարավորությունը:
Ղրիմը Կրասնոդարի երկրամասից անջատող Կերչի նեղուցի վրա երկաթուղային կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1944 թվականին՝ Կարմիր բանակի կողմից Ղրիմը ֆաշիստներից ազատագրելուց հետո, ինչն ապամոնտաժվել է մեկ տարի անց: 1953 թվականին դրա փոխարեն կառուցվեց լաստանավային անցարան, որը գործում է ցայսօր: