Դեսպանը վստահություն է հայտնել, որ եթե Ուկրաինան ունենար միջուկային զենք, ապա դա որևէ կերպ չէր ազդի Ղրիմ ներխուժելու ու այն բռնակցելու Ռուսաստանի որոշման վրա:
Մաքսային Միությանը միանալու որոշման մասին հայտարարելուց հետո, Հայաստանի նախագահը նաեւ շատ կարեւոր ազդանշան տվեց ԱՄՆ-ին ու Եվրոպային, որ Հայաստանը ցանկանում է մնալ գործընկեր մեզ հետ։ Օրինակներից մեկը կարելի է համարել Որոտան գետի վրա հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման վերաբերյալ ամերիկյան Քոնթուր Գլոբալ ընկերության հետ համաձայնագիրը:
Հոդվածում անդրադարձ է կատարվում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակին, և, մասնավորապես, նշվում, որ չնայած նրան, որ համաձայնագիրը վերջ է դրել լայնածավալ ռազմական գործողություններին, վերջնական խաղաղ համաձայնությունը դեռ ձեռք չի բերվել, և կողմերը շարունակում են կրել կորուստներ.
«Ինչպես տեսանք, Հայաստանից ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Էդվարդ Նալբանդյանը որևէ ձևով չարձագանքեցին, թեև միանգամից կարող էին տեղում հարցը փակել՝ միանգամի՛ց, եթե այդ ցանկությունը կար, – «Ազատության» հետ զրույցում ասաց Շահնազարյանը՝ մանրամասնելով,- Այսինքն՝ կարող էին ասել՝ «մենք համաձայն ենք, բայց դա պետք է վերաբերի բոլո՛ր մասնակիցներին, այդ թվում առաջին հերթին Ռուսաստանին», որովհետև Ղրիմը որպես Ռուսաստանի մաս չի չի ճանաչել ո՛չ Հայաստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը, և ասվեր՝ ինչու այդպիսի սելեկտիվ վերաբերմունք Հայաստանի վերաբերյալ»:
Daroupakhsh ընկերության արտադրական գծի բացումն իրականացրել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին և իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:
2013 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանում արդյունահանվել է մոտ 520 միլիոն տոննա:
Այստեղ կարևոր է հասկանալ իրականությունը, որ Հայաստանը, մոտ և հեռու հեռանկարում իր համար թե՛ տնտեսապես և թե՝ հետագայում նաև քաղաքականապես արդյունավետ, ճիշտ ուղղություն է բռնել և ճիշտ քայլեր է կատարում, և այս պարագայում Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան ձեռքը գցելը փրփուրներին: Կարծում եմ, որ նամակով դիմելու այս երևույթը ակնհայտ դրա մասին է խոսում՝ բոլոր հնարավոր տարբերակները փորձում են կիրառել՝օգտագործելով անգամ ամենաանհույս շանսն ու անհիմն արգումենտը:
Դրդապատճառները նույնն են՝ վարչակարգերի տապալումը:
«Հայազնը» վերահաստատում է վերպետական կառուցներին Հայաստանի անդամակցության դեմ իր անդրդվելի դիրքորոշումը, որի անայլընտրանք և կենսականորեն անհրաժեշտ լինելն ակներևաբար ապացուցվում է յուրաքնչյուր առիթով:
Անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի ստորագրմանը եւ մինչեւ հունիսի 15-ը պայմանագրին միանալու Հայաստանի մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ հավանության է արժանացել կարճ ժամանակում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, եւ այդ քայլը պայմանավորված է մեր երկրի տնտեսական շահերով:
Դավութօղլուն նման կերպ է պատասխանել հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի համապատասխան հարցին:
Միանգամայն իրավացի է Հայաստանի անկախության տեքստի ընթերցմամբ քաղաքական գործիչ դարձած սույն պարոնը: Վստահաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմքի շատ ավելի առնական, Գագիկ Ծառուկյանն էլ՝ դեմքի շատ ավելի իմաստուն արտահայտությամբ կլռեին Աստանայում, քան լռեց Սերժ Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև մաքսային սահմանի վերաբերյալ, անփոփոխ է: Այս մասին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ սահմանելու հնարավորության վերաբերյալ հարցին:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունները, որ օրերս Ռ. Քոչարյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: «Այո հանդիում եղել է»,- ասաց նա:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Մայիսի 29-ի գիշերը Վրաստանի Գարդաբանիի շրջանում տեղի է ուեցել զանգվածային ծեծկռտուք, որին ականատեսների վկայությամբ մասնակցել է մոտ 200 մարդ:
Մինսկի Անկախության պալատում այսօր Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նիստի մասնակիցների անունից շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:
Այս մասին Խորհրդի նիստում հայտարարել է գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար մարմնի, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության բարձաստիճան ներկայացուցիչները և ՀԱՊԿ միացյալ շտաբի ողջ անձնակազմը:
Կովալն ընդունել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորուստներ են կրում այդ գործողության ժամանակ:
Վրաստանին վերապահվեց Մոսկվայի հավակնությունների փորձադաշտ հանդիսանալու կասկածելի պատիվը:
Անկվաբը հերքել է նաև տարածված այն տեղեկությունները, թե լքել է հանրապետության տարածքը:
Նախօրեին Լեյլա Յունուսին կանչել էին Գլխավոր դատախազություն՝ կապված մի շարք ՀԿ-ների գործերը հետաքննելու հետ:
«Նազարբաևն ինքը, փաստորեն, իր ասածի մեջ նաև տալիս է պատասխանը. ինչպես Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) է անդամակցել` առանց Արցախի հետ հարաբերությունները քաղաքականացնելու, առանց ինչ-որ հիստերիկ դրսևորումների, որոնք չգիտես` ինչու այսօր տեսնում ենք այդ հարցերի շուրջ, այս հարցը նույնպես նորմալ ձևով անցնելու է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Աստանայում Ղազախաստանի նախագահի հայտնի հայտարարությունները:
Համաներման տակ էր ընկել նաև 4 մարդ, որոնց դատապարտել էին մահվան:
«Նազարբաևը պարտավոր է իր գործընկերոջ` Ադրբեջանի շահերը որոշ չափով պաշտպանել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով` երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի
Հայտնի է դարձել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերի հարավկովկասյան այցի ծրագիրը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար երեկ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վարքն անակնկալ չի եղել
Ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն: