
Իրանը վերածվում է աշխարհում աճի հորմոնի հինգերորդ արտադրողի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում բացվել է աճի հորմոնի արտադրության առաջին գիծը, ինչն Իրանը վերածում է աշխարհում աճի հորմոնի հինգերորդ արտադրողի: Daroupakhsh ընկերության արտադրական գծի բացումն իրականացրել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Daroupakhsh ընկերության տնօրեն Նասեր Նագդին հայտարարել է, որ տվյալ նախագիծը երկրին տարեկան կբերի մոտ 300 միլիոն դոլար: Աճի հորմոնը խթանում է երեխաների ու դեռահասների աճը, ինչպես նաև օգնում է կարգավորել մկանների ու ոսկորների աճը և այլն: