Հանրահավաքները վաղուց Հայաստանում վերածվել են առևտրային գործարքի բաղադրիչի: Կամ աճուրդային լոտի: Կամ խաղադրույքի «ֆիշկայի»: Հատկապես, որ Հայաստանում այլևս կազինո ունի միայն քառյակի տերը՝ Գագիկ Ծառուկյանը:
Դա վերջին 3 ամսից էլ պակաս ժամանակահատվածում Օբամայի երրորդ անդրօվկիանոսյան շրջագայությունն է:
Սիրիական նախագահական ընտրությունները խեղկատակություն են:
Բուրկհալտերն ընդգծել է, որ առաջնահերթ հարցերից մեկը Վրաստանում ԵԱՀԿ-ի ներկայացուցչության վերականգնումն է:
Իրանի ու «Վեցյակի» փորձագետները երկօրյա բանակցությունների ժամանակ կքննարկեն Իրանի միջուկային ծրագրին առնչվող տեխնիկական հարցեր:
Իր պնդումներն էլ բավականին անհաջող պնդումներ են: Դիվանագիտական լեզվում պետք է ընտրել այնպիսի արտահայտություններ, որոնք պատշաճ են և՛ մեր ներքին սպառման համար, և նաև հարմար և ընդունելի լինեն միջազգային հանրության համար: Այ դա՝ ինքը չի կարողանում անել, լուծումները չի կարողանում գտնել: Ոչ ոք չի ասում, որ հենց հիմա ինքը պետք է լուծի Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդիր: Ամենակարևոր խնդիրը, որ ինքը պետք է լուծի, այն է, որ ինչ ուղղություն էլ ընտրում է Հայաստանը, ինչ միջպետական համագործակցության կազմակերպություններում էլ ընդգրկվում է Հայաստանը, դե ֆակտո վիճակը՝ այսինքն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տնտեսական կապը՝ ապրանքների ազատ, անխափան երթևեկությունը, և մարդկանց երթևեկությունը և այլն և այլն, պետք է չվնասվեն և որևէ կերպ հարցականի տակ չդրվեն:
Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն չի դիտարկում Ուկրաինայի հակամարտությանը ռազմական միջամտություն ցուցաբերելու հնարավորությունը:
Օբամայի նախաձեռնությունը, որը դեռ պետք է հավանության արժանանա Կոնգրեսի կողմից, նախատեսում է ամերիկյան զորքերին հավելյալ ֆինանսավորում:
Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ԵՏՄ-ում հիմք է տալիս կարծելու, որ Հայաստանն այդ միությունում դիտվում է ոչ թե որպես իրավահավասար գործընկեր, այլ որպես գործիք՝ Ադրբեջանի վրա ներգործելու համար: Իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող գինը դիտվում է Արցախը: Փաստորեն, այս միության մեջ դեռ Ադրբեջանի բացակայության պայմաններում վերջինի շահերը արդեն ավելի բարձր են դասվում Հայաստանի շահերից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մարտին Սսարգսյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:
«Հիշենք 1920 նոյեմբերի 29-ը: Չգիտեմ` այս 29-ը չարագուշակ թիվ է մեզ համար, թե ինչ է: Համենայն դեպս, այդ 29-ների դեմ պետք է պայքարենք: Կարծում եմ` այս ամենի դեմ համախմբումը կարելի է խորհրդանշական դարձնել: Առիթից օգտվելով` առաջարկում եմ մի հասարակական շարժում սկսել` ընդդեմ Միկոյանի արձանի տեղադրման, որը կլինի նաև ընդդեմ Եվրասիական միության` համատեղ, կլինի և´ գործնական, և´ գաղափարական աշխատանք: Այսպիսի մի առաջարկություն ունեմ: Մի բան էլ կուզենայի ասել` եթե Միկոյանի արձանը դնում են, առաջարկենք, որ Չարենցի ու Բակունցի արձանները հանեն»,- նշեց Ավետիք Իշխանյանը:
Համապատասխան որոշումն այսօր հրապարակվել է Պաշտոնաթերթում:
Վրաստանն արդեն իս կապացուցել է, որ ունի կառուցողական ու կայուն կառավարություն:
Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Ռաուֆ Միրկադիրովի դեմ քրեական գործն ունի հնարովի բնույթ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Հրապարակային ելույթներում ոչ մի բացասական բան չի ասում, անգամ պաշտպանում է իր նախորդին, իսկ քայլեր ձեռնարկելիս ամեն ինչ անում է Տիգրան Սարգսյանի թողած հետքը ջնջելու, նրա կադրերին հեռացնելու, նրա հեռացրած կադրերին վերադարձնելու համար:
Սակայն քառյակը չի անում ոչ այս, ոչ այն, այլ վերցնում և 12 կետանոց պահանջներ է ներկայացնում կառավարությանը, ըստ որում, չգիտես ինչու, այդ պահանջները առայժմ չեն մանրամասնվում:
Ասադը քվեարկությանը մասնակցել է Դամասկոսի կենտրոնում՝ ալ-Մալիքի շրջանի ընտրատեղամասում:
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը փոխել է ՀՀ տնտեսությունում իրականացված օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեթոդոլոգիան, ինչի արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներդրումները ավելանո՞ւմ են, թե՞ պակասում»:
Ապրիլին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որում ԵՄ-ի Խորհրդին կոչ էր արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
«Մինչ ոչ իշխանական քառյակը մինչև աշուն փորձում է ժամանակ տալ կառավարությանը, ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած «սուրբ տեղը»»:
«Սերժ Սարգսյանը պիտի՞ արձագանքեր Նազարբաևի ելույթին: Ինձ թվում է՝ այո: Ինչպե՞ս: Սեղանը շուռ տար, վեր կենար և ասեր, «Դուք էլ, Ձեր Եվրասիական միությունն էլ»»:
Միջադեպը գրանցվել է շփման գծի մոտ ընկած զորամասերից մեկում:
«Չնայած Արթուր Բաղդասարյանն ապրիլին հրաժարական տվեց ՀՀ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ ԱԱԽ կազմում»:
Վերջին 10 տարում կտրականապես աճել է արաբական երկրներից Չինաստանի կողմից նավթի ներկրումը՝ 40.6 միլիոն տոննայից հասցվելով 133 միլիոն տոննայի:
«Կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հանելուց հետո ՀՀ կառավարությունը պետք է շարունակեր իր մասնաբաժնով կենսաթոշակային հիմնադրամներին վճարել աշխատողների աշխատավարձի 5 տոկոսի չափով գումարներ»:
Փանջիկիձեն հայտարարել է, որ Գերմանիայում երկկողմ հանդիպման ժամանակ խոսքը գնացել է այն մասին, թե Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ինչպես կարելի է ֆիքսել Վրաստանի գրանցած առաջընթացը:
«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն Սահմանադրական դատարանի նոր անդամ է առաջարկելու ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին»:
Ադրբեջանն աշխարհում հայտնի է որպես նավթային երկիր, սակայն այսօր նա հանդես է գալիս նաև որպես գազ արդյունահանող երկիր: