
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում տարվող պատժիչ գործողության կապակցությամբ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է թուրքական կողմը: Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել այդ գործողության կապակցությամբ և հույս է հայտնել, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը վերջ կդնի քաղաքացիական բնակչության դեմ ուժային գործողությանն ու ուղիղ երկխոսություն կհաստատի շրջանների ներկայացուցիչների հետ: