
Անջատողականները ցանկանում են քիմիական զենք կիրառել Ուկրաինայի արևելքում. Կովալ

Ukrinform-ի փոխանցմամբ՝ ահաբեկիչները Սլավյանսկում պլանավորում են պայթեցնել քիմիական նյութերի տարաները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը. «Անջատողականները պատրաստվում են Սլավյանսկում պայթեցնել թունավոր նյութերով տարաները: Այնտեղ դրանք բավականաչափ են»:
Կովալը հավելել է, որ Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել ամբողջովին, քանի դեռ արևելյան տարածքները չեն ազատվել ահաբեկիչներից, քանի դեռ չի վերականգնվել այդ տարածքներում ուկրաինական կառույցների, այդ թվում նաև ՆԳՆ-ի ու Անվտանգության ծառայության գործունեությունը:
Կովալն ընդունել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորուստներ են կրում այդ գործողության ժամանակ: