
Իվանիշվիլու ու Սաակաշվիլու կուսակցությունները պահանջում են հետաքննել Գարդաբանիի միջադեպը

Kavkaz-uzel.ru-ի փոխանցմամբ՝ մայիսի 29-ի գիշերը Վրաստանի Գարդաբանիի շրջանում տեղի է ուեցել զանգվածային ծեծկռտուք, որին ականատեսների վկայությամբ մասնակցել է մոտ 200 մարդ: Կոնֆլիկտը տեղաբնակների խոսքերով տեղի է ուենցել իշխող «Վրացական երազանք» և նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցների միջև:
Կոնֆլիկտը հաջողվել է կանգնեցնել միայն հատուկջոկատայինների ներգրավումից հետո: Իշխանությունների ու ընդդիմության ներկայացուցիները տեղի ունեցածի համար մեղադրում են միմյանց ու պահանջում են հետաքննել Վրաստանի ադրբեջանաբնակ շրջանում գրանցված միջադեպը:
Գարդաբանիի միջադեպը սկսվել է թեյարանում, ուր լեզվակռիվ են տվել մի շարք երիտասարդներ, ապա այն վերաճել է մահակների կիրառմամբ ծեծկռտուքի: Սկզբնական շրջանում իրավիճակը մեղմելու փորձ է ձեռնարկել ոստաիկանությունը, իսկ ավելի շու դեպքի վայր են ժամանել հատուկջոկատայինները:
Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: «Միասնական ազգային շարժում» կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Գիգի Ուգուլավայի խոսքերով՝ Գարդաբանիի միջադեպին մասնակցել են տեղական իշխանության ներկայացուցիչները. «Այդ հարձակումն ակնհայտորեն ունեցել է քաղաքական ենթատեքստ»:
Մայիսի 29-ի երեկոյան Գարդաբանիում շարունակվել է դիմակայությունը: Շրջկենտրոնում հավաքված ադրբեջանական բնակչության ներկայացուցիչները պահանջել են պատժել զանգվածային ծեծկռտուքի մասնակիցներին: Իրավիճակը փորձել է հանդարտեցնել Կվեմո Քարթլի շրջանի ղեկավարը: Բանակցություններից հետո ակցիայի մասնակիցները ցրվել են: