ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի հերթական նիստը նոյեմբերի 21-ին կանցկացվի Աշգաբադում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի նոյեմբերի 21-ին, Աշգաբադում: Այս մասին Խորհրդի նիստում հայտարարել է գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Նա մանրամասնել է, որ նման որոշում է ընդունվել Թուրքմենստանի առաջարկով: Լեբեդևը հավելել է, որ Մինսկում այսօր տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ օրակարգ բերված փաստաթղթերն ընդհանուր առմամբ արդեն իսկ պատրաստ են ստորագրման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031