
Սիրիայի ու Ուկրաինայի ճգնաժամերն արհեստածին են. Սերգեյ Լավրով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սլովենիայի արտգործնախարար Կառլ Էրյավեցի հետ հանդիպման ժամանակ հայատարարել է, որ Սիրիայի ու Ուկրաինայի ճգնաժամերն արհեստածին են և միտված են այդ երկրների վարչակարգերի տապալմանը.
«Ներկայումս առաջին պլան են դուրս գալիս ծանրագույն ճգնաժամերը, որոնք վիճելի եղանակով ստեղծված են Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, ինչպես նաև Ուկրաինայում: Դրդապատճառները նույնն են՝ վարչակարգերի տապալումը: Անհրաժեշտ է փնտրել դրանք հաղթահարելու ուղիներ, գլխավորը բռնությունից հրաժարվելն է և առանց նախապայմանների երկխոսություն գործարկելը»: