
Ռուսաստանում բացվել են վերջին տարիների խոշորագույն նավթահանքերը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում բացվել է երկու խոշոր նավթահանք, որոնց նավթային ընդհանուր պաշարները կազմում են 48 միլիոն տոննա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունը:
Նրա հաղորդմամբ՝ այդ հանքավայրերը հանդիսանում են վերջին երկու տարում բացված խոշորագույն հանքավայրեր: Դրանցից մեկի պաշարները կազմել են 33 միլիոն տոննա, իսկ մյուսինը՝ 15 միլիոն տոննա նավթ:
Բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկոյը հայտարարել է, որ նոր հանքավայրերի որոնման ժամանակ կիրառվել են նորարարական մեթոդներ, և որ նմանատիպ խոշորագույն հանքավայրերի հայտնաբերումը վկայում է, որ տարածաշրջանի ածխաջրածնային պաշարներն ամենևին էլ սպառված չեն:
2013 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանում արդյունահանվել է մոտ 520 միլիոն տոննա: