
Շահնազարյանը վստահ է՝ հայկական կողմը կարող էր հակադարձել Նազարբաևի հայտարարությանը. «Ազատություն»

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, 1992-95 թվականներին Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում հայկական կողմը կարող էր Աստանայում Ղազախստանի նախագահի հայտարարությանն ի պատասխան հայտնել իր դիրքորոշումը:
«Ինչպես տեսանք, Հայաստանից ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Էդվարդ Նալբանդյանը որևէ ձևով չարձագանքեցին, թեև միանգամից կարող էին տեղում հարցը փակել՝ միանգամի՛ց, եթե այդ ցանկությունը կար, – «Ազատության» հետ զրույցում ասաց Շահնազարյանը՝ մանրամասնելով,- Այսինքն՝ կարող էին ասել՝ «մենք համաձայն ենք, բայց դա պետք է վերաբերի բոլո՛ր մասնակիցներին, այդ թվում առաջին հերթին Ռուսաստանին», որովհետև Ղրիմը որպես Ռուսաստանի մաս չի չի ճանաչել ո՛չ Հայաստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը, և ասվեր՝ ինչու այդպիսի սելեկտիվ վերաբերմունք Հայաստանի վերաբերյալ»:
«Հարցը դրանով միանգամից կփակվեր, նույնիսկ կբարդանար ընդհանրապես փաստաթղթի ստորագրումը»,- համոզված է ընդդիմադիր գործիչը:
«Ինչու դա չարվեց՝ երևի Ռուսաստանին չզայրացնելու համար, մեկ, երկրորդ, չեմ կարծում, որ դա լինի, գուցե դրանով հնարավորություն է ստեղծվում, եթե Հայաստանի իշխանություններն ունեն այդպիսի նպատակ, այդ պատրվակով չանդամակցել այս հակաքաղաքակրթական միությանը», – նշել է Շահնազարյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: