Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալիոն:
Այս մասին հայտնել է Սիրիական մարդու իրավունքների հարցերով կենտրոնը (Syrian Observatory for Human Rights):
Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների ձայնը պետք է լսելի լինի: Այդ պատճառով էլ համանախագահները պարբերաբար մեկնում են այնտեղ եւ հանդիպում դե ֆակտո իշխանությունների հետ: Մենք կշանունակենք դա:
Ա. Սարգսյանը նկատեց, որ Հ. Աբրահամյանն ասում է՝ ինքը պայքարելու է ստվերի դեմ. «Շատ լավ ցանկություն է, և ես ուզում եմ հավատալ, որ ինքը անկեղծ ուզում է դրա դեմ պայքարել, բայց այս պայմաններում, որը ես անվանել եմ «ախպերություն», հնարավոր չէ ստվերի դեմ իրական պայքար մղել, որովհետև ստվերը վերջիվերջո միայն նա չէ, որ չի հարկավորում այդ արտադրանքի մի մասը, կա ավելի մեծ ծավալ, որը արտահանվում է երկրից, և այնտեղ ստացվում է մեծ շահույթ»:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։
Դանիայի տարածքային այդ հավակնությունները տարածվում են Կանադայի շահերի գոտու վրա:
Այլ կերպ ասած՝ թերսնման խնդիր ունի մոլորակի յուրաքանչյուր 9-րդ բնակիչը:
Որքան շատ լինեն նման հրապարակային քննարկումները, որտեղ ի ցույց կդրվի իշխանության սահմանադրական բարեփոխումների իրականացման ցանկությունը՝ մի կողմից, և ընդդիմության՝ այդ բարեփոխումներին դեմ լինելու վճռականությունը, այնքան ավելի լավ իշխանության համար:
Վաղը ԱԺ ԲՀԿ խմբակցությունում տեղի կունենա քառյակի հերթական հավաքը: Օրակարգում երկու հարց է`առաջիկա հանրահավաքի հրավիրման օրվա հստակեցում և մարզային այցելությունների ժամանակացույցի հաստատում:
Դա իրականացվել է գեղարվեստական մարմնամարզության գծով օլիմպիական չեմպինուհու իսկ ցանկությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ալ-Քաիդան» մասնաճյուղ է հիմնել Հնդկաստանում, որը կոչված է ջիհադի դրոշը բարձրացնել Հարավային Ասիայի երկրներում:
Փոխադարձ ներդրումները կզարգանան նոր սխեմայով:
Սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։
Ռուսաստանն ու Թուրքիան կարող են վերացնել գյուղմթերքի առևտրի սահմանափակումները:
Ռուսաստանը պատրաստվում է ստեղծել հիմնադրամ, որը կաջակցի ռուսական այն ընկերություններին, որոնք տուժել են Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներից:
Ղրիմի անվտանգության հարցը քննարկվել է ՌԴ ՊՆ-ի կոլեգիաների նիստում:
Վիրահատությունը կատարելու է հատուկ այդ նպատակով Վրաստան ժամանող, աշխարհահռչակ ատամնաբույժ Փիթեր Կերտեսը:
Բրիտանական Quacquarelli Symonds (QS) ընկերությունը հրապարակել է լավագույն ուսումանական հաստատությունների տարեկան զեկույցը:
Այսօր սահմանադրական փոփոխությունների թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հռետորական հարց հնչեցրեց՝ արդյոք Սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը, որը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, կարո՞ղ է դրվել հանրաքվեի:
«ՀՀ-ի այսօրվա քաղաքական մի մասն այս փոփոխություններն առաջարկելով, և մյուս մասը, այսպես կոչված՝ ոչ իշխանական ուժերը, ասելով, որ այս փոփոխությունները ճիշտ են, բայց ժամանակավրեպ են, ստորագրում են բոլորով միասին այն դրույթի տակ, որ իրենք սնանկ են, ի վիճակի չեն կազմաերպելու արդար, թափանցիկ նախագահական ընտրություններ և մեր ժողովուդը արժանի է ունենալու ազգընտիր նախագահ»:
Այսօր սահմանադրական փոփոխությունների թեմայով «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը փորձելով բացատրել, թե ինչու է ԲՀԿ-ն դեմ սահմանադրական բարեփոխումներին, հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունների գործող համակարգի պայմաններում երկու քաղաքական կուսակցություններ ստացել են համամասնական տեղերի 75 տոկոսը, իսկ մեծամասնական մանդատների 97 տոկոսը: Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ դա արվել է վարչական և ֆիննասական ռեսուրսի գործադրման արդյունքում:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը, որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Այդ որոշման օգտին քվեարկել է ուկրաինացի 355 պատգամավոր և Եվրախորհրդարանի 535 պատգամավոր:
Համապատասխան տեսանյութը տեղադրվել է You Tube վիդեոհոսթինգում և վայելում է մեծ հանրաճանաչություն:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մոտենում է ավարտին:
Ըստ Ա. Մուսինյանի՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շաբաթ օրվա իր հայտարարություններով փորձել է վախեցնել հասարակությանը և, ըստ էության, ասել, որ ինքն ունի քաղաքական կողմնորոշում:
Մենք մեր մտահոգությունը հայտնել ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ՝ պաշտոնապես:
Սեպտեմբերի 16–ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկուն, ով Երևան է ժամանել` արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
Օրինագիծը նախատեսում է նաև Ուկրաինայի պետբյուջեի հաշվին արտահերթ ընտրությունների ֆինանսավորում:
Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ը: