Այսօր մեզ հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հերքել էր «Հիմնադիր խորհրդարանի» տեղեկությունները՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենաներով հատուկջոկատայիններ բերելու մասին: Սակայն ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ լրատվամիջոցներով հերքելը բավարար չէ, պետք է պաշտոնապես հերքեն այդ տեղեկատվությունը և հավաստիացնեն արցախցիներին: Ի դեպ, Վահան Բադասյանի հետ մեր զրույցը տեղի էր ունեցել մինչ «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ զենքերը վայր դնելը և իշխանություններին հանձնվելը:
Ավելի քան 100 մերկ կանայք Քլիվլենդում մասնակցել են ընդդեմ ԱՄՆ նախագահի թեկնածու, քաղաքական գործիչ և միլիարդատեր Դոնալդ Թրամփի բողոքի ակցիային:
Բելգիայի նվազագույնը 520 իրավապահ է հոգեբանության աջակցություն ստանալու նպատակով օգնության դիմել այս տարվա մարտին Բրյուսելի ահաբեկչություններից հետո:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երիտասարդությանը ծուլություն չդրսևորել, այլ զբաղվել հասարակական հանրօգուտ աշխատանքով կամ քաղաքականությամբ, որպեսզի ձևավորվի ավելի արդար հասարակություն:
Երևանում տեղի ունեցողը կարող է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում և ողջ տարածաշրջանում: Ակնհայտ է, որ դա հակասում է Ռուսաստանի հետաքրքրություններին, ստիպում է նրան փնտրել անվտանգության նոր մարտահրավերների «պատասխանները»: Մոսկվան կարծում է, որ ահաբեկչությունն ու բռնությունն իշխանություն փոխելու համար անընդունելի են, դրանք կարող են հանգեցնել Հայաստանի համար ողբերգական հետևանքների:
Բրիտանական հատուկ ծառայությունները նվազագույնը 4 գործ են հետաքննում՝ կապված Միացյալ Թագավորությունում ահաբեկչությունների նախապատրաստման հետ՝ իսլամական ծայրահեղականության բռնկման ֆոնին:
Իրանի Մեշխեդ քաղաքի և Նախիջևանի միջև երկաթուղային ճանապարհը կգործարկվի այս տարվա աշնանը: Trend գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մնացել է Կոլորադո նահանգի Mining Exchange հյուրանոցի վերելակում:
Եթե Եվրոպա ներթափանցի ավելի քան 1 միլիոն փախստական, ապա նրանց թվում կլինեն ջիհադիստներ:
Ասսամ նահանգի հյուսիսում՝ երկրի արևելքում, խեղդվել է 29 մարդ, Օդիշա նահանգում կայծակի հարվածի հետևանքով մահացել է 27 մարդ, հայտնում են տեղի իշխանությունները:
«Երկու շաբաթ իշխանությունը թույլ է տալիս այդ ահաբեկիչների բացահայտ կողմնակիցներին՝ արգելափակել երթևեկությունը, ցույցեր կազմակերպել, երբ այդ նույն ահաբեկիչները սպանել են ոստիկանի: Ոչ մի քաղաքակիրթ երկրում ոստիկանի սպանությունից հետո ոչ մեկը և երբեք չի վարի բանակցություններ ահաբեկիչների հետ»:
«Եթե անգամ բախումների 1% վտանգ կար, ապա կանայք ու երեխաներ այնտեղ չպետք է լինեին: Բայց Ոստիկանության գործողությունները ևս կրում էին ոչ այնքան նախազգուշական բնույթ, որքան՝ այդպիսի իրավիճակի համար նախապատրաստված դաժան պատժիչ ահաբեկման ակցիայի բնույթ»:
Գործակալության տեղեկություններով՝ զինյալները գրոհել են Քիրկուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք գտնվող AB2 կայանը, ինչի հետևանքով սպանվել է կայանի 4 աշխատակից, 2-ը ծանր վնասվածք է ստացել:
Թուրքիայում մահապատիժ սահմանելու որոշումը կարող է ընդունվել համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:
Եվ այսպես, ինչո՞ւ առաջին օրերին քչերը դուրս եկան և աջակցեցին «Սասնա ծռերին»: Դա ժողովրդին և հասարակությանը հասկանալու համար կարևոր հարցադրում է: Եկեք փորձենք հասկանալ մեր ուղին այդ անազատ ազատության մեջ, այդ նվաստացած հպարտության մեջ…
BBC-ն անդրադարձել է երեկ Երևանի Ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես՝ Ոստիկանության ներկայացուցչի սպանության փաստին:
Սիրիայում զինյալները ականանետից կրակ են բացել հարավային Դերաա նահանգի Մութաբին գյուղի տեղի ունեցած հաշտեցման ակցիայի ուղղությամբ, 1 մարդ սպանվել է, 5-ը՝ տուժել:
ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքի ոստիկանությունը Facebook-ում և Twitter-ում հայտնել է, որ անհայտ անձինք հրաձգություն են բացել քաղաքի կենտրոնական երկու հատվածներում՝ տեղի ժամանակով գիշերվա ժամը 03.00-ի սահմաններում:
Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում սպանվել է 170 խաղաղ բնակիչ, 65 ոստիկան և 5 զինծառայող: Այսպիսով, Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի հետևանքով զոհերի թիվը երկրում կազմել է 237 մարդ:
Ստամբուլի դատախազությունը կալանավորել է 16 լրագրողի, որոնք կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ:
Թուրքիայում կփակվեն բոլոր ռազմական հաստատությունները, այսօր А Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Euronews-ն անդրադարձել է նախօրեին Երևանում՝ ՊՊԾ գնդի հարևանությամբ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներին, որի ժամանակ տուժել են նաև լրագրողներ:
Շուրջ 7 հազար թուրք զինված ուժայիններ ծանր տեխնիկայով շրջապատել են Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան, որն օգտագործվում է ՆԱՏՕ-ի և թուրքական ռազմաօդային ուժերի կողմից:
Ռուսական Առաջին ալիքը ռեպորտաժ է պատրաստել` ներկայացնելով Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններն ու նախօրեին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած ընդհարումները:
«Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան»,- ասված է հայտարարությունում:
Այս օրերին մի շարք լրատվամիջոցներ ինձ հարցազրույց ու ասուլիս առաջարկեցին դեպքերի կապակցությամբ: Նրանք անթաքույց խնդիր ունեին իմ միջոցով մի կաթիլ յուղ, կամ սառը ցնցուղ ավելացնել այրվող կրակին: Իմ առաջարկած այլընտրանքը՝ բանավեճ «Անկախ Արցախ, թե վերամիավորված Հայաստան» թեմայով մնաց անպատասխան: Իբրեւ թե ժողովրդին հետաքրքրում են ավելի արդիական կարծիքներ: Մինչդեռ այս ամենը երեւում էր դեռեւս ապրիլյան ճակատամարտի օրերին:
Մեկ բան հստակ է՝ զիջում չի նշանակում պարտություն. պարտվողներ և հաղթողներ չեն լինելու. խաղաղ հանգուցալուծում չգտնելու դեպքում պարտվելու ենք բոլորս և առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությունը:
«Եթե ՀՀ նախագահը չդրսևորի կոշտություն, ապա, ցավոք սրտի, կարտահայտվի պատասխան հասարակական կոշտություն հենց իր նկատմամբ ի դեպ, առանց սահմանադրական շրջանակների: Բայց մինչ դա իշխանությունից ակնկալվում է տեղի ունեցողի հստակ որակում, ընդ որում, ոչ միայն «Սասնա ծռեր» խմբի հարցում, այլև այն չճանաչված խմբերի, որոնք հարձակվել են լրագրողների վրա: Սա ամենաանհանգստացնող հանգամանքներից մեկն է, քանի որ նրանք են Երևանում իրենց տեսածը տարածողը ողջ աշխարհում: Ուստի լրագրողներին չարացնում են նպատակաուղղված կերպով»,- մեկնաբանեց Տրոֆիմչուկը:
ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով: Մենք նույնքան մտահոգ ենք այն արժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները և նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում:
Փողոցում գտնվող հակադիր խմբերից պետք է խոսեն ամենափորձառուներն ու հանդարտները: Սակայն դա՝ իդեալական պայմաններում: Հարկավոր է, որ ինչ-որ մեկը կազմի գործողությունների պլան, հստակ օրակարգ՝ առաջին, երկրորդ, երրորդ: Հարկավոր է բանակցության առարկա, որ քննարկման թեմա լինի: Օրինակ՝ պատասխանատվության ենթարկել ոստիկաններին, որոնք անհամաչափ ուժ են կիրառել, հանդարտեցնել ցուցարարների շարքերում գտնվող առավել էմոցիոնալ մարդկանց: Իսկ հետո ձևակերպել նաև քաղաքական պահանջները: